ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առևտրական բանակցությունները շարունակվում են փորձագետների մակարդակով. South China Morning Post
Չինական պատվիրակության մի մասը մնացել է Վաշիգտոնում՝ շարունակելու երկկողմ առեւտրական բանակցությունները փորձագետների մակարդակով: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ չինական կողմի գլխավոր բանակցորդը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, փետրվարի 25-ին Վաշինգտոնից մեկնել է Պեկին: Սակայն պատվիրակության մի քանի անդամներ եւս մի քանի օրով մնացել են ԱՄՆ-ի մայրաքաղաքում՝ համաձայնեցնելու առեւտրական գործարքի տեխնիկական ասպեկտները:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհետաձգի 200 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների մաքսերի՝ մարտի 1-ին պլանավորված բարձրացումը՝ նշելով էական առաջընթացը Պեկինի հետ բանակցություններում: Մասնավորապես, Թրամփի խոսքով՝ առաջընթաց է ձեռք բերվել այնպիսի թեմաների շուրջն, ինչպիսիք են «մտավոր սափականության պաշտպանությունը, տեխնոլոգիաների հանձնումը, գյուղատնտեսությունը, ծառայությունները, արժույթը» եւ այլ բնագավառներ:
Միացյալ Նահանգների ղեկավարը նաեւ հայտնել է, որ պլանավորում է Ֆլորիդայի՝ իր առանձնատանն ընդունել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին եւ նրա հետ մշակել առեւտրի վերաբերյալ համաձայնությունները: Իր հերթեին Չինաստանի առեւտրի նախարարությունում հայտարարել են, որ Պեկինը եւ Վաշինգտոնն զգալի առաջընթացի են հասել Վաշինգտոնում կայացած առեւտրական բանակցություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: