
Թրամփը վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը գագաթնաժողովում կհամաձայնի միջուկազերծմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը այս շաբաթ Վիետնամում կայանալիք իրենց հանդպմանը «ճիշտ ընտրություն» կկատարի հօգուտ միջուկային զենքից իր երկրի հարժարման: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 25-ին գրել է Twitter-ի իր էջում:
«Մեր երկրի նահանգապետների հետ նախաճաշի շուրջ հանդիպումից հետո ուղեւորվում եմ Վիետնամ՝ Կիմ Չեն Ունի հետ շատ կարեւոր գագաթնաժողովին,-գրել էԹրամփը:-Լիակատար միջուկազերծման դեպքում ԿԺԴՀ-ն շուտով կդառնա տնտեսական լոկոմոտիվ: Առանց դրա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես այժմ է: Նախագահ Կիմն իմաստուն որոշում կըդունի»:
Փետրվարի 24-ին Թրամփը Twitter-ում գրել է, թե, իր կարծիքով, Կիմ Չեն Ունը «ավելի լավ, քան որեւէ մեկը» հասկանում է, որ առանց միջուկային զենքի իր երկիրը կարող է դառնալ աշխարհի խոշոր տնտեսական տերություններից մեկը:
Պատմության մեջ առաջին ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում: Դրա արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունը ստորագրել են համատեղ փաստաթուղթ, որում Փհենյանը Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություններ էստանձնել Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն: Երկու երկրների ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը նախատեսված է փետրվարի 27-28-ին Հանոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: