
Մահացել է НТВ-ի համահիմնադիր Իգոր Մալաշենկոն

Ռուս մեդիամենեջեր, НТВ հեռուստաընկերության համահիմնադիր և «Останкино» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Մալաշենկոյին մահացած են գտել Իսպանիայի իր տանը: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանն է հայտնել Մալաշենկոյի ծանոթներոց մեկը:
Ավելի վաղ Մալաշենկոյի մահվան մասին հաղորդել էր Коммерсант-ը: Ըստ աղբյուրի տվյալների՝ 64-ամյա մեդիամենեջերը ինքնասպան է եղել:
Լրագրող Տիմուր Վալեևը, ով ժամանակին աշխատել է Մալաշենկոյի հետ, հաստատել է գործընկերոջ մահվան մասին լուրը: «Ես կարող եմ հաստատել այն տեղեկությունը, համաձայն որի նա մահացել է այս գիշեր Իսպանիայում, որտեղ նա հանգստանում էր իր տանը: Կարող եմ հաստատել նաև այն, որ նա ինքնասպանություն է գործել»,- ասել է նա «Москва» գործակալությանը:
Այնուամենայնիվ, ինքնասպանության վարկածը պաշտոնապես չի հաստատվել: Իսպանիայի իրավապահ մարմինները Իսպանիայում Ռուսաստանի դեսպանությանը պաշտոնապես չեն ծանուցել Մալաշենկոյի մահվան մասին:
Коммерсант-ի փոխանցմամբ՝ Эхо Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեկսեյ Վենեդիկտովը և լրագրող Քսենյա Սոբչակը նույնպես նշել են, որ Իգոր Մալաշենկոն ինքնասպանությւն է գործել:
Իգոր Մալաշենկոն սկսել է իր կարիերան 1980-ականներին՝ ԱՄՆ-ում և Կանադայում: 1991թ. նա աշխատել է ԽՍՀՄ նախագահ Միխաիլ Գորբաչովի աշխատակազմում՝ որպես խորհրդատու»: