
Բժիշկը նշել է այն 3 տեսակի մթերքները, որոնք կարող են խաթարել քունը

Թթու և կծու սնունդը կարող է խթանող ազդեցություն ունենալ՝ դժվարացնելով քնելը, մինչդեռ աղի սնունդը կարող է բարձրացնել արյան ճնշումը և խանգարել գիշերային հանգստին: Քնի մասնագետ Քեթրին Հոլը զգուշացրել է այս մասին HuffPost-ին տված հարցազրույցում:
Մասնագետի խոսքով՝ այնպիսի սննդամթերքները, ինչպիսիք են չիպսերը, աղի ընկույզը, բեկոնը և թթու դրած բանջարեղենը, օրգանիզմում առաջացնում են հեղուկի կուտակում։ Սա հանգեցնում է արյան բարձր ճնշման և դժվարացնում է հանգստանալն ու քնելը։
Դոկտոր Հոլը նաև խորհուրդ է տալիս երեկոյան ժամերին խուսափել թթվային սննդամթերքներից, ինչպիսիք են լոլիկը, սմբուկը, սոյայի սոուսը, կարմիր գինին և որոշակի պանիրներ: Մասնագետի խոսքով՝ նման սննդամթերքները հարուստ են թիրոմինով՝ ամինաթթվով, որը խթանում է ուղեղի գործունեությունը և կարող է խանգարել քնին։
Քնի մասնագետը խորհուրդ է տվել քնելուց առաջ խուսափել կծու սննդամթերքներից։