 
                        Գուայդոն մտադիր է Կոլումբիայից Վենեսուելա վերադառնալ այս շաբաթ
 
                                    Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն նախագահ է հռչակել, մտադիր է Կոլումբիայից հայրենիք վերադառնալ այս շաբաթ: «Մենք Վենեսուելա կվերադառնանք այս շաբաթ»,- մեջբերում է անում BioBio ռադիոն Գուայդոյի՝ լրագրողներին ուղղած հայտարարությունից՝ Լիմայի խմբի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի ավարտից հետո։
Գուայդոն փետրվարի 22-ին կարողացել էր Կոլումբիայի Կուկուտա բնակավայր հասնել՝ չնայած Վենեսուելայից ելքի՝ հունվարից գործող արգելքին: Նրա խոսքով՝ դրանում իրեն օգնել են Վենեսուելայի զինված ուժերը:
Փետրվարի 23-ին ընդդիմությունը փորձ է ձեռնարկել Վենեսուելա հասցնելու մարդասիրական օգնությունը, սակայն այն ավարտվել է անհաջողությամբ. Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը թույլ չի տվել այն երկիր մտնի: Այդ ժամանակավանից Գուայդոն մնում է Կոլումբիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        