
Դալարիկ գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում․ ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկի անասնագոմում և բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ժամանել են Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։
Կրակի դեմ հրշեջների հետ պայքարում են նաև գյուղացիները։
Այս պահին կրակը ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, և հրշեջներն ու գյուղացիները պայքարում են կրակի տարածման դեմ։
Կրակի դեմ մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր «սև գործն» է անում։
Համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք անասնագոմում կենդանիներ կան, թե ոչ և աշխատանքներ են տանում նաև անասնագոմի և այրվող անասնակերի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։