
Եվրամիությունը պահանջել է խուսափել ռազմական ինտերվենցիայից Վենեսուելայում

ԵՄ-ն անհրաժեշտ է համարում խուսափել Վենեսուելայում զինված ինտերվենցիայի սցենարից, հանդես է գալիս առանց ուժի կիրառման ճգնաժամի խաղաղ լուծման օգտին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է հանրակցության դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Մենք վերահաստատում ենք ավելի վաղ հայտարարված դիրքորոշումը երկրում ճգնաժամի խաղաղ լուծման անհրաժեշտության վերաբերյալ, որը չի ենթադրում ուժի կիրառում: Մեր դիրքորոշումն այն է, որ հարկավոր է խուսափել ցանկացած ռազմական ինտերվենցիայից»,-փետրվարի 25-ին ԵՀ-ում անցկացված ճեպազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է աշխատանքը միջազգային շփման խմբի շրջանակներում՝ նպատակ ունենալով պայմաններ ստեղծել ճգնաժամի քաղաքական լուծման, այդ թվում՝ հեռանկարում նոր ընտրությունների կազմակերպման համար, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծման համար:
Նա հայտնել է, որ փետրվարի 28-ին Բրյուսելում նիստ կանցկացվի շփման խմբի հաջորդ նախարարական հանդիպման նախապատրաստման համար, որի ամսաթիվը դեռեւս ճշտվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: