Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն ապակայունացնում է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, Ռուսաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ, մտադիր է ԳՀՀԾ-ի մասնակիցներից հասնել նրանց ստանձնած պարտավորությունների կատարման:
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ հանրահավաք է անցկացվում ԱՄՆ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դեմ, ձերբակալվել է առնվազն երկու մարդ:
Օմանի ծոցում հարձակման ենթարկված Kokuka Courageous լցանավը ներկայում ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), դրա ջրասուզման սպառնալիքներ չկան:
Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ ընտրվելը Դոնբասի հիմնախնդրի կարգավորման նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը պաշտոնաթող կլինի հունիսի վերջին:
Ամերիկացի զինվորականները տարածել են տեսանյութ, որտեղ, ըստ իրենց վարկածի՝ իրանցի զինվորականները չպայթած ական են հանում Օմանի ծոցում տուժած լցանավից:
Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը՝ անկախ իր հակառուս կամ ռուսամետ լինելուց, դարձել է ոչ միայն Ռուսաստանի պահանջները այլև կամակորությունները կատարող։ Վերջիններս շարքում կրկին նշենք Սիրիա հայկական զորք ուղարկելը, որն ակնհայտորեն հակասում է Հայաստանի շահերին, և նախկին ղեկավարները, որքան էլ ռուսամետ համարվեին, Կրեմլի այդ ցանկությունը չէին կատարում։
Հնդկաստանի հյուսիսային շրջաններում վերջին 10 օրում առնվազն 53 երեխա է մահացել սննդի մեջ լիչիի մրգեր գործածելուց հետո:
2020թ. ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով:
«Իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ Հայաստանի, ուստի Հայաստանին ձեռնտու է ավելի շուտ: Ավելին, եթե հայկական կողմը լինի նախաձեռնող կողմը, ապա նա կտիրապետի նախաձեռնությանը, որը ևս ձեռնտու կլինի ռազմական իմաստով, ռազմական գործողությունները կընթանան առավելապես հայկական սցենարով»,- ասաց Խրամչիխինը:
«Թվիթեր» սոցիալական ցանցը ջնջել է Իրանի հետ կապված 4800 հաշիվ, ինչպես նաև ավելի փոքր թվով հաշիվներ Ռուսաստանից, Վենեսուելայից և Իսպանիայից:
Եվրամիությունը լրացուցիչ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերին ԵՄ-Հայաստանի գործընկերության խորհրդի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Մոգերինին հիշեցրել է, որ 2016-2020թթ. համար ԵՄ-ը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատճառներ փնտրել իր հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավոր ձախողումն արդարացնելու համար։
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով:
Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով առաքելության տվյալներով՝ 3332 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր, եւս շուրջ 7 հազարը վերքեր են ստացել
Լիբանանյան U-news լրատվական գործակալությունը, որը մասնագիտանում է Պարսից ծոցի երկրների, Թուրքիայի եւ Իրանի վերաբերյալ նորությունների թողարկման բնագավառում, զետեղել է Օմանի ծոցում այրվող լցանավի տեսագրությունը։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի տասը թեկնածուներից յոթն անցել են քվեարկության երկրորդ փուլ, որը թորի անդամների շրջանում անցկացվում է Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորումը:
Եվրախորհրդարանում «եվրասկեպտիկների» «Ինքնություն եւ ժողովրդավարություն» նոր խմբակցությունը, որը կարող է չորրորդը դառնալ մեծությամբ, պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները կարգավորելու գործում, պատժամիջոցները խնդիրներ չեն լուծում, հարկավոր է դիվանագիտություն:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կոչ է արել երկրի՝ նոր կառավարությանն աջակցող բնակիչներին՝ հունիսի 16-ին մասնակցել Քիշնեւում անցկացվելիք երթին:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն ստորագրել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության խնդրագիրը:
Եվրասկեպտիկները Եվրախորհրդարանում ստեղծել են «Ինքնություն եւ ժողովրդավարություն» նոր քաղաքական խումբը, որը պետք է դառնա մանդատների թվով չորրորդը:
Ղազախստանում հունիսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների օրվանից չարտոնված բողոքներին մասնակցելու համար ձերբակալվել եւ վարչական պատասխանատվության է ենթարկվել 957 մարդ:
Ընդամենն Ուգանդայում գրանցվել է էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության երեք դեպք:
Օմանի ծոցում հարձակման է ենթարկվել երկու նավթատար նավ, ինչի մասին հայտնել են իրանական եւ արաբական ԶԼՄ-ները:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի որոնողական խումբը չի կարողացել Ան-32 ինքնաթիռի անձնակազմի փրկված անդամների գտնել Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգի լեռներում դրա կործանման վայրում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ ԱՊՀ-ի ընդհանուր տեղեկատվական տարածքը պետք է լինի բաց եւ ունենա նվազագույն սահմանափակումներ:
Իսրայելական կործանիչները հունիսի 13-ին հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական ճամբարի «ստորգետնյա կառուցվածքին՝ ի պատասխան հրեական պետության տարածք հրթիռի արձակման:
Ինդոնեզիայի Հարավարեւելյան Սուլավեսի նահանգում եւ երկրի կենտրոնական մասում մոլեգնող հեղեղումների ու սողանքների պատճառով ընդհանուր առմամբ 5 հազար 703 բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները:
Հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը խոստացել է թորիների առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը, անիրագործելի խնդիր է: