Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն ստորագրել է Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու խնդրագիրը

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն ստորագրել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության խնդրագիրը: Այդ մասին նա հայտնել է հունիսի 13-ին BBC ռադիոկայանին տված հարցազրույցում, ընդգծելով, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի Լոնդոնի դատարանը: «Կա Միացյալ Նահանգների կողմից արտահանձնման խնդրագիրը, որը դատարանը քննելու է վաղը: Երեկ ես ստորագրեցի արտահանձման խնդրագիրը եւ վավերացրեցի այն»,- ասել է նախարարը:

Հունիսի 11-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հաստատել էր այն տեղեկատվությունը, որ ինքը Ասանժի արտահանձան պաշտոնական հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի, հայտարարել է, թե պահանջագիրն ուղարկվել է հունիսի 6-ին: Մեծ Բրիտանիայի հետ ԱՄՆ-ի պայմանագրի համաձայն՝ հարցումը պետք է ուղարկվեր Ասանժի ձերբակալումից հետո 60 օրվա ընթացքում, որը կատարվել է ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

Արտահանձնման պահանջագիր ուղարկելուց հետո ԱՄՆ-ն այլեւս չի կարողանա նոր մեղադրանքներ առաջադրել Ասանժին: Ասանժը 2006 թվականին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին:

Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել է գրեթե յոթ տարի:

Ապրիլին Էկվադորը մերժել է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաեւ արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին է ներկայացրել 2018 թվականին: Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար« հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս