
Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծում է Ռուսաստանից

Թուրքիայի Էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը հրապարակել է «Բնական գազի շուկայի մասին զեկույցը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ հուլիսին խողովակաշարերով ներմուծվել է 3.6 մլրդ 760․հազար խմ գազ, իսկ հեղուկացված բնական գազի կայանքներով՝ 279 մլն 130 հազար խմ գազ։ Թուրքիայի բնական գազի ներմուծումն աճել է 8.5%-ով՝ հասնելով 3.9 մլրդ խորանարդ մետրի։
Բնական գազի ներմուծում իրականացնող երկրների շարքը գլխավորում է Ռուսաստանը է՝ 1.7 մլրդ 240 հազար խմ ցուցանիշով: Վերջինիս հաջորդում են Ադրբեջանը (1.4 մլրդ 230 հազար խմ) և Իրանի Իսլամական Հանրապետությունը (854 մլն 280 հազար խմ)։
Թուրքիայի բնական գազի պաշարները հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 13.3 %-ով՝ հասնելով 4.318 մլրդ խորանարդ մետրի։ Այս քանակից 4.5 մլրդ 710 հազար խմ գազը պահվում է ստորգետնյա պահեստարաններում, իսկ 264.1 մլն խորանարդ մետրը՝ հեղուկացված բնական գազի տերմինալներում: