Բաժիններ՝

Դոնբասում հակամարտության պատճառով 3332 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով առաքելության տվյալներով՝ 3332 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր, եւս շուրջ 7 հազարը վերքեր են ստացել: Այդ մասին հայտարարել է առաքելության ղեկավար Ֆիոնա Ֆրեյզերը:

«2014 թվականի ապրիլից եւ մինչեւ հունիսի 9-ը զոհվել են 3332 քաղաքացիական անձինք, ավելի քան 7 հազար բնակիչներ վերքեր են ստացել»,- հայտարարել է Ֆրեյզերը մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ նաեւ առաքելությունը տարեսկզբից քաղաքացիական անձանց 12 մահ եւ 58 վիրավորում է գրանցել տարածաշրջանում տեղի ունեցող մարտական գործողությունների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս