Աշխարհի բնակչության գրեթե կեսը 2024 թվականի վերջին կբնակվի հինգերորդ սերնդի (5G) կապի ցանցերի գործողության գոտում:
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվություններից ընդամենը 9 տոկոսն է արվել հրդեհից գրեթե երկու ամիս անց:
2020 թվականի ընտրություններում ամերիկացիների մեծամասնությունն ավելի շուտ կաջակցեր դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին կամ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին:
Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է 75-ից բարձր տարիքի վարորդներին տալ հատուկ իրավունքներ, որոնք կտարածվեն միայն տարբեր1լեկտրոնային «օգնականներով», մասնավորապես, ավտոմատ արգելակման համակարգով հանդերձված ավտոմոբիլներ վարելու վրա:
Էկվադորի Իմբաբուրայի հյուսիսային նահանգի տարածքում բացվել է ոսկու, պղնձի եւ արծաթի՝ աշխարհում ամենախոշոր հանքավայրերից մեկը:
Իսպանիայի ազնվականության պատմական արխիվում հայտնաբերվել է նամակ, որը տեղեկացնում է Ամերիկայից ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի վերադարձի մասին:
2020 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու հավակնորդների առաջին հեռուստաբանավեճերին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ կատարել է 14 մարդ:
«Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի դատարանների կողմից կայացված որոշումներին: Ես չէի ուզենա ո՛չ թերագնահատել, ո՛չ, առավել ևս գերագնահատել այս որոշումների ազդեցությունը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ Հայաստանի դերակատարության վրա: Այո, կա խնդիր, անհրաժեշտ է հասկանալ, թե այն ինչ պատճառով է ծագել և ինչ ընթացք է ունենալու»:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դուշանբեում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նրան ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:
Բեռլինում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ է հայտանբերվել։
Մոսկվայից Կրասնոդար չվերթ իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում 175 ուղևոր է եղել, կոպիտ վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավում:
Ինքնաշեն պայթուցիկի հետևանքով քենիացի ութ ոստիկան է մահացել Քենիայի և Սոմալիի սահմանին:
Բրազիլիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:
Ուկրաինացիների գրեթե 90 տոկոսը պաշտպանում է Գերագույն ռադան արձակելու եւ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որոնք հունիսի 14-ին հրապարակվել են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարևորության հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերի միջոցով փորձում է երեք թեկնածուներից մեկին ընտրել Լվովի մարզի ղեկավարի պաշտոնում:
Իտալիայի Վճռաբեկ դատարանը վերահաստատել է ստորադաս ատյանի դատարանի վճիռը, որով Օրնելա Մուտին դատապարտվում է վեց ամիս ազատազրկման և տուգանքի վճարման՝ ներկայացմանը չներկայանալու համար, որը պետք է տեղի ունենար 2010 թ. դեկտեմբերի 10-ին, Պորդենոնե քաղաքում։
«Այս հարցում չկա քաղաքական բաղադրիչ։ Ավելին, հայկական շուկայում կա այլընտրանքային մատակարարող՝ իրանական կողմը»,- ասում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը։
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը միգրենի պարբերաբար դարձող նոպաներով տեղափոխվել է Փարիզի Նյոյի սյուր Սեն արվարձանում գտնվող ամերիկյան հոսպիտալ:
«Ցանկացած նման զարգացում՝ ինչպես մարտահրավեր է, այնպես էլ՝ նոր հնարավորություն է: Իսկ այն, որ մենք պետք է որոշ փոփոխություններ մտցնենք մեր ռազմավարության մեջ, սա միանշանակ է, այսինքն՝ պետք է է՛լ ավելի սերտ համագործակցություն ծավալենք, այդ թվում՝ սփյուռքի հետ, որպեսզի կանխենք նման բարդությունները կամ հաղթահարենք դրանք»,- ասաց Դ.Բաբայանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն է կանգնած Օմանի ծոցում նավթատար նավերի վրա գրոհի հետեւում։
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձման մասին ԱՄՆ-ի պահանջով հնգօրյա դատաքննությունները տեղի կունենան 2020 թվականի փետրվարի 24-ից հետո:
Ռուսաստանը եւ Իրանը պետք է եռանդագին համագործակցեն, քանի որ դա է պահանջում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի իրադրությունը, ինչպես նաեւ արտաքին ճնշումը:
«Սա առաջին դեպքը չէ և, ցավոք, Ֆրանսիայի իշխանությունները երբեմն տեղի են տալիս այդ ճնշումներին»։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հունիսի 14-ին կրճատվել է մինչեւ վեց այն բանից հետո, երբ առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին:
Օմանի ծոցում նորվեգական Front Altair լցանավի վրա հրդեհը մարվել է, աղտոտում տեղի չի ունեցել:
ԱՄՆ-ի գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում Մերձավոր եւ Միջին Արեւելքի կայունությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵԱՀԿ-ի գործող ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ հունիսի 14-ին կայացած հանդիպմանը հայտարարել է, որ իր գործունեության հանգուցային գերակայությունը կրակի դադարեցումն է Դոնբասում։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ավստրալացի Բրենտոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զենադիայի Քրայսթչերչ քաղաքում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է ընդունել իր մեղքը: