
Թրամփն Ազգային գվարդիայի զորքեր է ուղարկել Օրեգոն

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ազգային գվարդիայի զորքեր է տեղակայել Օրեգոնում՝ «աճող անօրինականության» և դաշնային աշխատակիցների դեմ հարձակումների պատճառով։
«Մեր հրաշալի դաշնային պաշտոնյաները չկարողացան Օրեգոնում օրենքը կիրառել։ Անտիֆաները և արմատական ձախ անարխիստները դաժանորեն հարձակվեցին մեր տղամարդկանց և կանանց վրա, ովքեր պաշտպանում են դաշնային սեփականությունը և կիրառում օրենքը», – ասել է նա։
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է նաև, որ Ազգային գվարդիան կմասնակցի նահանգում կարգուկանոնի հաստատմանը և վստահություն է հայտնել, որ իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի։