
Օմանի ծոցում հարձակման ենթարկված լցանավն ուղևորվել է ԱՄԷ. Kyodo

Օմանի ծոցում հարձակման ենթարկված Kokuka Courageous լցանավը ներկայում ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), դրա ջրասուզման սպառնալիքներ չկան: Նաեւ լրիվ կազմով նավ է վերադարձել անձնակազմը, որը հունիսի 13-ին ժամանակավորապես տարահանվել էր: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Տոկիոյում գտնվող Kokuka Sangyo ընկերությունը, որը վարձակալել է այդ լցանավը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նավը գտնվում է կայուն վիճակում, դրա բեռը չի տուժել: Ընկերությունը հերքել է այն լուրերը, թե լցանավը տորպեդահարվել է: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նավի անձնակազմի անդամները տեսել են դրա վրա թռչող ինչ-որ օբյեկտներ: Ավելի վաղ ճապոնական մամուլում հաղորդումներ են եղել այն մասին, թե լցանավը ենթարկվել է գնդակոծման: Դրա հետեւանքով լցանավում կրակ է բռնկել, ինչը մարվել է անձնակազմի անդամների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: