Բաժիններ՝

Ինդոնեզիայում մոլեգնող ջրհեղեղը հարյուրավոր տներ է ողողել տարել

Ինդոնեզիայի Հարավարեւելյան Սուլավեսի նահանգում եւ երկրի կենտրոնական մասում մոլեգնող հեղեղումների ու սողանքների պատճառով ընդհանուր առմամբ 5 հազար 703 բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները:

Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Փուրվո Նուգրոհոյին:

Նա հայտնել է, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Լալինդու, Վալասոլա եւ Լանդավե գետերը դուրս են եկել ափերից եւ հեղեղել բնակավայրերը, ինչը ստիպել է տեղի բնակինչներին թողնել իրենց տները եւ պատսպարվել բարձունքներում:

Հեղեղման հետեւանքով ավերվել է 202 տուն, չորս կամուրջ, ողողվել են գրեթե հազար հեկտար բրնձի դաշտեր եւ 420 հեկտար արհեստական ձկնալճակներ:

Ներկայում ջանքեր են գործադրում շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս