Բաժիններ՝

Օմանի ծոցում հարձակման ենթարկված լցանավերի անձնակազմերը տարհանվել են. Reuters

Օմանի ծոցում հարձակման է ենթարկվել երկու նավթատար նավ, ինչի մասին հայտնել են իրանական եւ արաբական ԶԼՄ-ները: Պարզվել է, որ խոսքը վերաբերում է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Front Altair-ին եւ Kokuka Courageous-ին (Պանամա)։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լցանավերի անձնակազմերը տարհանվել են եւ անվտանգության մեջ են: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով չորս առեւտրական աղբյուր եւ նավի վրա գտնվող մի աղբյուր: Փրկարար գործողությունն իրականացրել է Իրանը, 44 մարդ տեղափոխվել է այդ երկրի տարածք, ինչի մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Kokuka Courageous BSM Ship Management սինգապուրյան օպերատոր ընկերության ներկայացուցիչը գործակալությանը պատմել է, որ նավի կորպուսը վնասված է, լցանավը լքել է անձնակազմի 21 անդամ, որոնցից մեկը թեթեւ վերքեր է ստացել, նրան առաջին օգնությունն է ցուցաբերվել:
«Kokuka Courageous-ը մնում է տվյալ շրջանում եւ նրան խորտակում չի սպառնում: Մեթանոլով բեռն անխաթար վիճակում է»,-հավելել է նա: VG նորվեգական թերթի տեղեկատվությամբ, Front Altair լցանավի վրա կարող են լինել ռուսաստանցիներ:
Հրատարակությունը հղում է անում նավի սեփականատեր ընկերության ներկայացուցչին, ով հայտարարել է, որ անձնակազմի անդամների թվում Ռուսաստանի, Վրաստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ են: «Որքան ես կարող եմ դատել, նավի վրա եղած բոլոր 23 մարդիկ այժմ անվտանգ վայրում են: Նրանք տեղափոխվել են այլ նավ»,-ճշտել է նա: Հետաքննությանը միացել է «Մեծ Բրիտանիայի ծովային առեւտրական գործողություններ» (UKMTO) կազմակերպությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս