Հոնկոնգի կենտրոնում գտնվող կառավարական շենքերը, որոնց մոտ հունիսի 12-ին բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել արտահանձման մասին օրենքի ուղղումների դեմ, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին փակ կլինեն անվտանգության նկատառումներով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կկարողանա եռանդուն գործել երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման համար՝ նշելով այդ գործընթացի անխուսափելիությունը:
Երկու լցանավ է հունիսի 13-ին հարձակման ենթարկվել Օմանի ծոցում:
Իրանը մոտ ապագայում չի պալանավորում երկխոսություն նախաձեռնել ԱՄՆ-ի հետ եւ պահանջում է չեղարկել նավթի արտահանմանը վերաբերող պատժամիջոցները:
ԱՄՆ-ը MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչուների սավառնակախումբ կտեղաբաշխի Լեհաստանի տարածքում:
«Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել»։
Զինված հանցագործների խումբը հունիսի 12-ին Մեքսիկայի Ուիմանգիլո քաղաքում սպանել է լրագրող Նորմա Սարաբիային՝ սեփական տան դռների մոտ:
Եգիպտոսում դատարանը նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի դեմ մահափորձ ծրագրելու գործով 32 անձի դատապարտել է ցմահ ազատազրկման:
Սուդանում կասեցվել է նոր ռազմական հեղաշրջման փորձը, ձերբակալված Է 68 դավադիր սպա:
Ընդամենը դատվել է 292 ամբաստանյալ: Նրանցից 29-ը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, 36-ը՝ տասը տարվա բանտարկության, 81 մեղադրյալ հնգամյա պատժաժամկետ կկրի:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկին հունիսի 18-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում:
Մոսկվայի կենտրոնում շուրջ 1200 մարդ է մասնակցել իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիային ի պաշտպանություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի, նրանցից 200-ին բերման են ենթարկել:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիության (ԵՄ) երկրների կառավարություններին եւ եվրոպական գործարարությանը խորհուրդ է տվել օգտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործում մինչեւ հոկտեմբերի 31-ը երկրին տրված հետաձգումից եւ ավելի լավ նախապատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ին:
Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա տարածաշրջանում գլխավոր խաղացողներից գոնե մեծ մասի հետ՝ Իրանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը տվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը:
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն առանց քննարկման հաստատել է Ղրիմի եւ Սեւաստոպոլի դեմ սահմանափակիչ միջոցները 12 ամսով երկարացնելը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման չճանաչման քաղաքականության շրջանակում:
Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել արմատական ցուցարարների առանձին խմբերի նկատմամբ, որոնք հունիսի 12-ին փորձել են ներխուժել Օրենսդրական խորհրդի համալիր:
Հունիսի 12-ին առնվազն 26 մարդ է տուժել հուսիների (Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման կողմնակիցների) կողմից Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքի Ասիրի նահանգի Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանի գնդակոծման հետեւանքով:
Ճապոնիայի վարչապետի՝ 41 տարվա ընթացքում Իրան առաջին այցի իսկական նպատակը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին Օսակա, որտեղ հունիսին տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը, բերելն է եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա բանակցությունների կազմակերպումը:
Աֆղանստանի հյուսիս-արեւելքի Կունդուզի նահանգում անվտանգության ուժերի առնվազն հինգ աշխատակիցներ են զոհվել, եւս յոթը վերքեր ստացել ռազմակայանին հասցված սխալ ավիահարվածի հետեւանքով, որի թիրախը պետք է լինեին զինյալները:
Հնդկաստանի Հուջարաթի նահանգի գլխավոր նախարար Վիջայ Ռուպանին «Վայյու» հզոր ցիկլոնի մոտենալու կապակցությամբ զբոսաշրջիկներին հանձնարարել է հրաժարվել երկրի արեւմուտքի մի քանի շրջաններ այցելելուց:
Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցի հունիսի 25 – 26-ը Մանամայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին, որը նվիրված կլինի Պաղեստինին:
Իսրայելը ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներ է օգտագործել հունիսի 12-ին Դամասկոսից հարավ իրականացված հրթիռային գրոհի ընթացքում եւ փորձել է շարքից հանել Սիրիայի հակաօդային պաշտպանության ռադարներից մեկը:
Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները՝ իրականացնելով աշխարհում բնապահպանության պաշպանության ամենախիստ օրենքներից մեկը:
Եվրոպան պետք է շարունակի երկխոսություն վարել Ռուսաստանի հետ:
Մեքսիկայի հարավ արեւելքի Տաբասկոյի նահանգի Ուիմանիգիլիո շրջանում հունիսի 11-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան) լրագրողուհի Նորմա Սարաբիան անհայտ հանցագործների կողմից սպանվել է իր տան մոտ:
Հոնկոնգի Օրենսդրական խորհուրդը որոշել է հետաձգել ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի քննարկման համար նիստի անցկացումը բողոքի բազմահազարանոց ակցիայի ֆոնին, որն ընդգրկել է քաղաքի կենտրոնը:
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում, որոնցում գործի են դրված ամերիկյան Ronald Reagan ատոմային ավիակիրը, ինչպես նաեւ Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի «Իձումո» ուղղաթիռակիրը:
Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երդում է տվել է հանրապետության ժողովրդին եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, հունիսի 11-ին Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ծանուցել է «Իսլամական պետություն» (ԻՊ), «Ալ Քաիդա» եւ «Թալիբան» խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք արտասահմանում իրականացնում են Միացյալ Նահանգների զինված ուժերը: Նամակի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Փաստաթղթում ասված է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումները շարունակում են ԻՊ-ի, «Ալ […]