Բաժիններ՝

Մոլդովայի նախագահը հորդորել է քաղաքացիներին՝ երթի դուրս գալ հաջակցություն նոր կառավարության

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կոչ է արել երկրի՝ նոր կառավարությանն աջակցող բնակիչներին՝ հունիսի 16-ին մասնակցել Քիշնեւում անցկացվելիք երթին: Այդ մասին հանրապետության ղեկավարը հայտնել է բրիֆինգի ընթացքում:

«Հրավիրում եմ ձեզ մասնակցելու Ժողովրդական երթին՝ հաջակցություն նոր խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության: Դա լինելու է խաղաղ ակցիա»,-ասել Է Դոդոնը:

Նրա խոսքով՝ ցույցին, մասնավորապես կմասնակցեն Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության եւ Acum եվրոպամետ դաշինքի կողմնակիցները, որոնք խորհրդարանական մեծամասնություն են կազմել:

Ցույցի մասնակիցները կհավաքվեն խորհրդարանի շենքի մոտ, որտեղից երթով կշարժվեն դեպի Քիշնեւի գլխավոր ծառուղի:

«Որքան մենք ավելի շատ լինենք, այնքան ավելի արագ տեղի կունենա իշխանության հանձնման խաղաղ գործընթացը»,- նշել է նախագահը:

Մոլդովայի խորհրդարանը փետրվարի 24-ի ընտրություններից հետո փորձում էր կազմել կառավարող կոալիցիա եւ կառավարություն: Միայն հունիսի 8-ին նախագահ Իգոր Դոդոնին աջակցող սոցիալիստներն ի վերջո Acum դաշինքի հետ համաձայնության եկան հանդես գալ նախորդ խորհրդարանը եւ նախարարների կաբինետը վերահսկող Մոլդովայի դեմոկրատական կուսակցության (ՄԴԿ) դեմ, որը ղեկավարում է օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը: Խորհրդարանի խոսնակ ընտրվեց սոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանիյը, իսկ կառավարությունը կազմվեց վարչապետ Մայա Սանդուի գլխավորությամբ, որը դաշինքի ղեկավարներից մեկն է:

Դրանից անմիջապես հետո ՄԴԿ-ն դիմեց Սահմանադրական դատարան, որն անօրինական ճանաչեց կոալիցիայի եւ կառավարության ձեւավորումը: Այնուհետեւ Սահմանադրական դատարանը վարչապետի պաշտոնակատար եւ ՄԴԿ-ի անդամ Պավել
Ֆիլիպին թույլ տվեց նախագահի փոխարեն հրամանագիր ստորագրել խորհրդարանի արձակման մասին: Դոդոնը դա գնահատեց որպես իշխանության բռնատիրման փորձ:

Իրենց կողմից Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, այլ երկրներ ու կազմակերպություններ, անհանգստություն հայտնելով Մոլդովայում տիրող ճգնաժամի կապակցությամբ, հայտարարել են խորհրդարանի եւ նոր կաբինետի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս