Հնդկաստանի վարչապետը Պուտինին առաջարկել է անցկացնել Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով հանդիպում
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը հանդիպել է Մոդիի հետ հունիսի 13-ին Բիշքեկում, որտեղ տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:
«Հուսով եմ, որ մենք շուտով Ճապոնիայում կհանդիպենք և, կարծում եմ, պետք է բանակցություններ անցկացնենք Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձեւաչափով », – ասել է Մոդին:
Նա նաև կարծիք է հայտնել, որ նման շփումների կարիք կա այլ հարթակներում: