Բաժիններ՝

Մելբուռնում հանրահավաք է անցկացվում ԱՄՆ Ասանժի արտահանձնման դեմ

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ հանրահավաք է անցկացվում ԱՄՆ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դեմ, ձերբակալվել է առնվազն երկու մարդ:

«Ներկայում «Ազատություն Ասանժին» կարգախոսի ներքո բողոքներ են ընթանում Մելբուռնում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ: Հաղորդվում է ձերբակալված երկու բողոքավորների մասին»,- ասված է Twitter-ում WikiLeaks-ի օգտահաշվում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն ստորագրել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ-ի արդարադատության նախարարության խնդրագիրը, ինչի մասին, նա հայտնել է BBC ռադիոկայանին տված հարցազրույցում, ընդգծելով, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի Լոնդոնի դատարանը:

Ասանժի արտահանձնման գործի շուրջ հերթական լսումները տեղի կունենան հունիսի 14-ին Լոնդոնում: Ասանժը 2006 թվականին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին: Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել է գրեթե յոթ տարի:

Ապրիլին Էկվադորը մերժել է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաեւ արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին է ներկայացրել 2018 թվականին: Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս