
Ռուսաստանը ցանկանում է մեկնարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթացը․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը նախատեսում է սկսել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը իր հոկտեմբերյան նախագահության ընթացքում, ըստ РИА Новости-ի՝ այդ մտարդության մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Այո, իսկապես, մենք նախատեսում ենք սկսել գործընթացը մեր նախագահության ընթացքում»,- նշել է նա և հավելել, որ գործընթացի մեկնարկը չի նշանակում, որ նամակը կձևակերպվի հոկտեմբերին. վերջին անգամ դա տեղի է ունեցել դեկտեմբերի կեսին։