Բաժիններ՝

Կասեցվել է «էլոլա» ընկերության «Թան 2%»-ի արտադրությունը

Կասեցվել է «էլոլա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Այս մասին հայտնում են Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ ներկայացնելով մանրամասներ:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Թան 2%» (արտադրված 19․09․2025թ․),  արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս