
Պուտինի՝ վաղը սպասվող աղմկոտ հայտարարությունն ու հայ-ադրբեջանական պրոցեսը. Հակոբ Բադալյան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է.
«Պեսկովը հայտարարել է, որ վաղը Վալդայում Պուտինը կանի աղմկոտ հայտարարություն, որը կքննարկվի ամբողջ աշխարհում: Պեսկովն, իհարկե, հնարավոր է պարզապես չափազանցնում է՝ «մարկետինգային» տրամաբանությունից ելնելով, թեև նա այդ իմաստով կարծես աչքի չի ընկնում նման վարքագծային դրսևորումներով: Հետևաբար, հավանականությունը, որ Պուտինը կանի իսկապես նշանային ինչ-որ հայտարարություններ, բավականին մեծ է, եթե Պեսկովն այդ առնչությամբ անում է անոնս:
Ի դեպ, ես օրինակ չէի բացառի, որ նախորդ գրառմանս թեման՝ կապված վաշինգտոնյան համաձայնությունների առնչությամբ Մոսկվայի ու Երևանի հասցեին ադրբեջանական «մատնագրի» հետ, կարող է պայմանավորված լինել նաև նույն պուտինյան հնարավոր ելույթի հետ կապված սպասումներով կամ որոշակի իրազեկվածությամբ: Սա իհարկե պարզապես իմիջայլոց, պարզապես չբացառելու տրամաբանությամբ:
Իհարկե սա չի նշանակում, որ պուտինյան հնարավոր աղմկոտ հայտարարությունների թեման վերաբերելու է հայ-ադրբեջանական պրոցեսին: Անշուշտ, թեման կներառի գլոբալ հարցերը: Բայց, անկասկած է, որ հայ-ադրբեջանական պրոցեսը այդ հարցերի հանդեպ գտնվում է անմիջական ազդեցության տիրույթում»: