Ուգանդայում երկրորդ մարդն է մահացել էբոլայից. Daily Monitor
Ուգանդայում երկրորդ մարդն է մահացել էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսով վարակվելուց: Հիվանդության ենթադրվող դեպքերի ընդհանուր թիվը հասել է տասի: Այդ մասին հայտնել է Daily Monitor տեղական թերթը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության մի աղբյուր:
Ընդամենն Ուգանդայում գրանցվել է էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության երեք դեպք: Նրանց թվում կա մեկ երեխա՝ «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (ԿԴՀ) ուղեւորության պատմությամբ», որտեղ դիտվում է հիվանդության բռնկում: Հետագայում նա մահացել է:
Ինչպես նշում է հրատարակությունը, նույն օրվա երեկոյան մահացել է երեխայի տատիկը, որի մոտ ավելի վաղ նույնպես հայտնաբերվել էր վտանգավոր վիրուսը:
Ինչպես հայտնել է երկրի առողջապահության նախարար Ջեյն Ռուտ Ասենգը, երկրում եւս յոթ մարդկանց մոտ էբոլա վիրուս է կասկածվում, նրանք բոլորը մեկուսացված են:
Այսպիսով, հիվանդության ենթադրվող դեպքերի ընդհանուր թիվը հասել է տասի: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ էբոլայով վարակվել է 28,6 հազար մարդ, ավելի քան 11,3 հազարը մահացել են:
Կոնգոյի ԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկումն սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով մահացածների թիվը հասել է 1,39 հազարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: