Թուրքիայի ռազմաօդային ուժերում նախկինում ծառայած գեներալ-լեյտենանտ Էրդողան Քարաքուշը խոսել է վերջին շրջանում պաշտոնական Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած ճնշումների մասին։
Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով գերազանցել է 203 մլրդ դոլարը, ինչն ավելի բարձր է Կանադայի եւ Չինաստանի հետ ամերիկյան առեւտրի ցուցանիշներից:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ նրա տիկինը՝ Լի Սոլ Չժուն, անձամբ են Փհենյանի օդանավակայանում դիմավորել պետական այցով ժամանած ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին եւ Չինաստանի առաջին տիկնոջը՝ Պեն Լիյուանին:
Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել, օդաչուն զոհվել է, տուժել է երկու մարդ:
Առնվազն յոթ երեխա է անհայտ կորել խոշոր վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Ալբերտայի նահանգի (Կանադայի արեւմուտք) 9 հազարից ավելի բնակիչներ են հարկադրված եղել հեռանալ իրենց տներից անտառային հրդեհների պատճառով:
Նեւադայի նահանգում ռելսերից դուրս են ընկել այն գնացքի առնվազն 19 վագոնները, որը փոխադրում էր պայթյունավտանգ նյութեր, հրազեն եւ նռնակներ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնն առաջատարն է Պահպանողական կուսակցության առաջնորդի համար քվեարկության երրորդ փուլի արդյունքներով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արեւելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ:
Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, հարցման մասնակիցների եւս գրեթե 40 տոկոսն դեռեւս չի կարողացել ճշտել նրա նկատմամբ իր վերաբերմունքը:
Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 92-ի:
«Դա կլիներ ճիշտ, արդար ու ավելի նորմալ, եթե պաշտոնապես հայտարարվեր, դա կլիներ նորմալ դիվանագիտական աշխատանք, բայց քանի որ դա ևս տապալված է նոր ՀՀ իշխանությունների ոճով, զվարճալի ձևով է տեղի ունենում»,- ասել է Կարախանյանը։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը 2019 թ. հունիսի 6-ին կոշտ նամակ է հղել իր գործընկերոջը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:
Վենեսուելան և Ռուսաստանը միասին աշխատում են Նիկոլաս Մադուրոյի այցը Ռուսաստան կազմակերպելու ուղղությամբ:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի նոր վարչապետի պաշտոնների թեկնածուներ Ռորի Սթյուարտի եւ Մայքլ Գոուվի թիմերը բանակցություններ են սկսել ուժերի միավորման շուրջը՝ ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնին դիմակայելու համար:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի պատրաստվում չեղարկել իր մասնակցությամբ այս շաբաթվա ընթացքում պլանավորված միջոցառումները:
Մեծ Բրիտանիայում արքայազն Ուիլյամի եւ Քեթ Միդլթոնի հանդիսաերթի ոստիկանական մոտոցիկլետներից մեկը վրաերթի է ենթարել 83-ամյա մի կնոջ:
Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, որը նախօրյակին դուրս է մնացել թորիների առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի համար մրցարշավից, հունիսի 19-ին հայտարարել է, որ պաշտպանում է երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի թեկնածությունը։
ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը Սաուդյան Արաբիային կոչ է արել ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից եւ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի ընտանիքից, ինչպես նաեւ ընդունել անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայում լրագրողի սպանության մեղքը:
«Եթե Բոլթոնը մասնակցում է այս բանակցությանը, իր մոտ օրակարգը, միևնույն է՝ նույնն է լինելու, իրեն միշտ հետաքրքրում է Իրանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, առհասարակ, ԱՄՆ-ի այսօրվա ադմինիստրացիային հետաքրքրում է Իրանի հետ սահմանը՝թե ով է այն վերահսկելու»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորի հարցապնդման, հայտարարել է, որ Եվրամիության ագրոարդյունաբերական շուկան կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից։
«Աշխարհի մի հատվածում ծնված արկածախնդրությունները կամ պարզապես լուրերը կարող են հանգեցնել ազգային փոխարժեքի փլուզման մյուս հատվածում, ԶԼՄ-ների ու սոցցանցերի կողմից տարածվող կեղծ լուրերն ազդում են տարածաշրջանային և գլոբալ գործընթացների վրա։ Բջջային ինտերնետի լայն տարածումը չտեսնված հնարավորություններ է մարդու վարքագծի ու բնազդների վրա ազդեցություն թողնելու հարցում մեր մոլորակի ամենահեռավոր անկյուններում»
Նոր գումարման Եվրախորհրդարանում (ԵԽ), որն ընտրվել է մայիսի 23 – 26-ը, «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք» (ՍԴԱԴ) խմբի առաջնորդ է դարձել եվրապատգամավոր Իրաչե Գարսիան:
Միացյալ Նահանգների Pacific Gas and Electric (PG&E) էներգետիկական ընկերությունը, որը պատասխանատու է ճանաչվել Կալիֆոռնիայի արդի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի առաջացման համար, 1 միլիարդ դոլարի չափով տուգանք կվճարի:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հաջորդ շաբաթ կուղեւորվի Փարիզ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան անձանց հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում նախատեսվող հանդիպումներին:
Իրաքի Բասրա քաղաքում հրթիռակոծվել է ExxonMobil ամերիկյան նավթընկերության ներկայացուցչության շենքը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում կարող էին վիրավորել այն խիստ արտահայտությունները, որոնք ինքն արել է րագրողի եւ քաղաքական գործչի իր երկարատեւ կարիերայի ընթացքում:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին: