5 միլիարդ 775 միլիոն դրամ՝ «Մերիդիան»-ին, որ COP 17-ն անցկացվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեն մեկ անձ գնման ոչ մրցակցային ընթացակարգով օրերս տարածքի վարձակալման պայմանագիր է կնքել «Մերիդիան հոլդինգ» ՓԲԸ-ի հետ՝ COP 17 համաժողովի համար։ Պայմանագրի գինը 5 միլիարդ 775 միլիոն դրամ է։

«Կատարողը մինչև COP 17 միջոցառման անցկացումը պետք է տարածքը նախապատրաստի և համապատասխանեցնի ՄԱԿ-ի կողմից տրամադրվող պահանջներին»,- նշվում է պայմանագրում։

Տարածքի տրամադրման բնույթի և ժամանակահատվածի մասին պայմանագրային հստակեցման մեջ նշվում է նաև, որ բացի COP 17-ի սպասարկումը՝ հոլդինգը նաև դրանից հետո 6 տարվա ընթացքում է տարածքի տրամադրման ծառայություններ մատուցելու՝ հիշյալ պայմանագրի գնի շրջանակում՝ 2 միլիարդ 775 միլիոն դրամին համարժեք (1քմ-ի 1 օրվա արժեքը՝ 462,5 դրամով և առանց նվազագույն քմ-ի պահանջի):

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ գործադիրը 2025 թվականի սեպտեմբերի 11-ի նիստում հավանության է արժանացրել Կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։

Նշվում էր, որ հատկացվող 5 միլիարդ 775 միլիոն դրամ գումարը ծախսվելու է «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա՝ ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP 17) համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:

Տեսանյութեր

Լրահոս