
Սուրճի սիրահարներին զգուշացնում են

Սննդաբան Բինի Սուրեշը զգուշացրել է, որ սուրճի սիրահարների մոտ վիտամինային անբավարարության ռիսկը չափազանց մեծ է: Այս մասին հաղորդում է Infobae-ը:
Սուրեշը բացատրել է, որ եթե սուրճը խմեք երկաթով հարուստ սննդամթերքների հետ, այս միկրոէլեմենտի կլանումը կնվազի 30-40 տոկոսով։ Սուրճը նաև մեծացնում է օրգանիզմից C և B վիտամինների, կալցիումի և մագնեզիումի արտազատումը, ընդգծել է նա։
Այնուամենայնիվ, վիտամինների անբավարարությունից կարելի է խուսափել, վստահեցրել է սննդաբանը: Դրանից խուսափելու համար արժե սուրճ խմել ուտելուց առնվազն մեկ ժամ առաջ կամ հետո և սահմանափակել սուրճի օգտագործումը օրական երեք բաժակով: