Բաժիններ՝

ԱՊՀ-ի տեղեկատվական տարածքը պետք է լինի բաց և նվազագույն սահմանափակումներով. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին է, որ ԱՊՀ-ի ընդհանուր տեղեկատվական տարածքը պետք է լինի բաց եւ ունենա նվազագույն սահմանափակումներ: Այդ մասին նա հայտարարել է «Միր» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:

«Այն (ԱՊՀ-ի տեղեկատվական տարածքը) պետք է լինի բաց,-ասել է պետության ղեկավարը:-Այստեղ պետք է լինեն նվազագույն քանակությամբ տարբեր սահմանափակումներ»: «Իսկ եթե դրանք կան էլ, պետք է կապված լինեն բացառապես բարոյականության ընդհանուր ճանաչում գտած ինչ-ինչ տարրերի եւ այլնի հետ»,-հավելել էնա:

«Ընդհանուր առմամբ դա պետք է լինի առավելագույնս բաց տեղեկատվական տարածք, որպեսզի տեղեկատվության բոլոր աղբյուրները լինեն պաշտպանված, հարգված եւ կարողանան արդյունավետ աշխատել,-ընդգծել է Պուտինը:-Ընդ որում, որքան դրան ավելի քիչ քաղաքականացված լինեն, այնքան ավելի լավ»:

Նրա խոսքով՝ տեղեկատվության տարածման ազատությունը պետք է բխի ոչ թե նրանց շահերից, ովքեր այն տարածում են, այլ քաղաքացիների շահերից, որոնք օգտվում են այդ տեղեկատվությունից:

«Ես մեծապես հուսով եմ, որ նյութի մատուցումը կլինի հետաքրքիր, տաղանդավոր, բովանդակալից եւ մեր երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել դրանից, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, զգան՝ ինչ է տեղի ունենում հարեւանների մոտ եւ օգտագործեն լավագույն պրակտիկաները, որոնք կիրառվում են մեր պետություններում, որպեսզի դրանք ներդնեն իրենց մոտ»,-ընդգծել է ՌԴ նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս