Թուրքիայում ավտոստոպով ճամփորդող զբոսաշրջուհին ենթարկվել է սեռական ոտնձգության

Թուրքիայում ավտոստոպով շրջագայելու փորձ արած օտարերկրացի աղջիկը պատմել է, որ ենթարկվել է սեռական ոտնձգության։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրա խոսքով՝ ճանապարհին կանգնած և իրեն վերցրած մեքենայի մեջ, վարորդից բացի, եղել է նաև մի տղամարդ, ով է բռնի ուժով համբուրել իրեն։

Օտարազգի զբոսաշրջիկը, հեռախոսով նկարահանելով այդ միջադեպը, դժգոհություն է հայտնել և շեշտել․

«Նման բան ուրիշ ոչ մի երկրում ինձ հետ չի պատահել»։

Տեսանյութը լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում և առաջացրել մեծ քննադատություն։

Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր ուշադրություն են հրավիրել Թուրքիայում տուրիստների անվտանգության խնդրի վրա և շեշտել օտարերկրացիների համար ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031