Հռոմի էժան տոմսը նամուսի հետ փոխածին հարց տանք՝ ՀՀ քաղաքացին ո՞նց կարող է ճամփորդել դեպի Գանձասար,Դադիվանք կամ Ստեփանակերտ. Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խեղկատակի էկոնիմիկայի նախարարն ասում է` «պետք էր գնալ, հասնել օրինակ` Մոսկվա կամ Աբուդաբի, ժամերով սպասել, գումար ծախսել, հետո նորից 100–ավոր դոլարներ ու եվրոներ ծախսել Հռոմ հասնելու համար։ Իսկ հիմա ՀՀ քաղաքացին կարող է ընդամենը մի քանի տասնյակ եվրո ծախսել և հասնել Հռոմ, և կյանքը վայելել, և վերադառնալ»:

Նիկոլական հիմարը գլուխ է գովում՝ իբրև թե ՀՀ քաղաքացու համար հարց են լուծել: Մինչդեռ հիմարը չի խոսում Իտալիայի դեսպանատան, և ընդհանրապես ԵՄ դեսպանասների արհեսատական ու մարդ արարածի տարրական արժանապատվությունը վիրավորող արհեստական ու անասնական հերթերի մասին, ինչն առաջացել է խեղկատակի ժամանակներում: Հիմարը նաև չի մանրամասնում, թե ե՞րբ է ՀՀ քաղաքացին վերջին անգամ Հռոմ հասնելու համար Մոսկվա կամ Աբու Դաբի հասել՝ 1997, թե՞ ասենք 1999 թվականին:

Ճի՛շտ է, դավաճաններին հարցեր չեն ուղղում, բայց բացառության կարգով հարց տանք Հռոմի էժան տոմսը նամուսի հետ փոխած էս գեղցի հիմարին՝ ՀՀ քաղաքացին ո՞նց և ինչքա՞ն գումարով կարող է ճամփորդել դեպի Գանձասար, Դադիվանք կամ Ստեփանակերտ»:

Տեսանյութեր

Լրահոս