
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը պաշտոնաթող կլինի հունիսի վերջին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը պաշտոնաթող կլինի հունիսի վերջին: Այդ մասին Թրամփը հունիսի 13-ին գրել է Twitter-ի իր էջում:
«Երեքուկես տարի հետո մեր հիանալի Սառա Սանդերսը այս ամսվա վերջին կթողնի Սպիտակ տունը եւ տուն կվերադառնա Արկանզասի աննման նահանգը»,- ասել է նա:
«Նա առանձնահատուկ մարդ է՝ օժտված անհավանական տաղանդներով, եւ նա հոյակապ աշխատանք կատարել: Ես հուսով եմ, որ նա կորոշի իր թեկնածությունն առաջադրել Արկանզասի նահանգապետի պաշտոնում, նա հիանալի գլուխ կհանի: Սառա, շնորհակալություն հիանալի կատարված ախատանքի համար»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Սանդերսը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի հունիսին: Այդ պաշտոնում նա փոխարինել էր Շոն Սփայսերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: