Հնդկաստանի օդուժի որոնողական խումբը փրկվածների չի գտել Ան-32-ի կործանման վայրում. ANI
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի որոնողական խումբը չի կարողացել Ան-32 ինքնաթիռի անձնակազմի փրկված անդամների գտնել Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգի լեռներում դրա կործանման վայրում: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել է ANI գործակալությունը: Նրա տեղեկատվությամբ, խումբը Ան-32-ի անկման վայր է հասել հունիսի 13-ի առավոտյան:
Կորած Ան-32 ինքնաթիռի բեկորները հունիսի 11-ին հայտնաբերվել են Լիպո բնակավայրից 16 կիլոմետր հեռավորության եւ մոտավորապես 3650 մետր բարձրության վրա:
Հնդկաստանի օդուժի Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռը, որում գտնվում էր 13 մարդ, հունիսի 3-ին կորել էր Ասամի հյուսիսարեւելյան նահանգում: Ինքնաթիռն ուղղություն էր վերցրել դեպի հարեւան Արունաչալ-Փրադեշի նահանգի բանակային օդակայան, սակայն վերթիռից մոտավորապես կես ժամ անց ընդհատվել էր օդանավի կապը դիսպետչերների հետ:
Հաջորդ օրերին կորած ինքնաթիռի որոնումներին ներգրավվել էին ռազմական ավիացիան, արբանյակներ եւ ցամաքային որոնողական խմբեր: Գործողությունը դժվարացնում էին անձրեւները եւ բարձր ծառերով ու խիտ մացառուտներով ծածկված լեռնային տեղանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: