«Ես հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը, և չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները»։
Բիլ Գեյթսը խոսել է Կոնգրեսում՝ Էփշտեյնի հետ կապերի և հետագա շփումների մասին։
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչը
Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի ջրամբարների ընդհանուր պահեստավորման ծավալը ներկայում հասնում է 183,82 միլիարդ խմ-ի, իսկ ոռոգվող տարածքների մակերեսը կազմում է 7,28 միլիոն հա։
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հանդեպ կանոնադրական հոդվածներ են կիրառելու։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցմանը, նա նշել է, որ ՀԱՊԿ-ի հարցում ոչ ոք հանրաքվեի հարց չի բարձրաձայնում, սակայն, ըստ նրա, ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին ավելի քան երկու տարի՝ ֆորմալ առումով մնալով անդամ։
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր ուժերի որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին ստացած մանդատներից հրաժարվելու և նոր խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հնարավորության մասին։ Չի բացառվում, որ մոտ ժամանակներս այս հարցի շուրջ մշակվի ընդդիմության միասնական դիրքորոշումը։
Փաշինյանի աջակիցները պետք է ավելի շատ մտահոգված լինեին օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի գործողություններով, որոնք միջամտել են Հայաստանի ընտրություններին։
Փաստաթուղթն ընդլայնում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների ցանկը, որոնցով կարող է պատասխանատվություն առաջանալ արտերկրում բնակվող ռուսաստանցիների համար։
«Ինձ շատ է դուր գալիս Էրդողանը։ Նա ուժեղ մարդ է․․․»
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, չնայած Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից քննադատությանը, hունիսի 9-ին օրինագիծ է ընդունել ներգաղթի և սահմանային ծառայությունների աշխատանքի ֆինանսավորման համար 70 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ։ Միջոցառմանը կողմ է քվեարկել 214 օրենսդիր, դեմ՝ 212-ը: Ավելի վաղ օրինագիծն արդեն հավանություն էր ստացել Սենատում, այժմ այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
Անկարան տարիներ շարունակ առանձնահատուկ հարաբերություններ էր կառուցում Մոսկվայի հետ, սակայն այժմ սահմանափակում է տնտեսական համագործակցությունը և կրկին խաղադրույք է կատարում արևմտյան ուղղության վրա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ տարածաշրջանի մի քանի երկրներում քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքներ են ենթարկվել հարձակումների, իսկ Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակումները անկայունություն են առաջացնում ամբողջ աշխարհում՝ նպաստելով էներգակիրների գների բարձրացմանը, մատակարարման շղթաների խաթարմանը։
«Եթե նա համարձակվի մարտահրավեր նետել մեզ, նրա ճակատագիրը ավելի վատ կլինի, քան իրանական մեռնող ռեժիմինը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Իրանին:
OpenAI-ը նշում է, որ IPO-ի ճշգրիտ ժամկետը դեռևս որոշված չէ:
«Այս պահին ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի դիրքում, որ կարող ենք հասնել այնպիսի համաձայնագրի, որը տնտեսապես լավ կլինի Միացյալ Նահանգների համար»։
Թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ է արձանագրել, որ քվեարկության նախնական արդյունքները բնավ չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը։
Լիբանանը ինքնիշխան պետություն է և Իրանի խնամակալության կարիքը չունի, որը հետապնդում է սեփական շահերը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունը՝ մեկնաբանելով Բեյրութի հարավային արվարձանի ավիահարվածից հետո հունիսի 7-ին Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարձակումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 598-ի, որոնցից 115-ը՝ մահվան ելքով։ 22 մարդ ապաքինվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու` Չեխիայի նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում են Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ամփոփելով իր չեխ գործընկեր Յարոմիր Զունայի հետ հունիսի 9-ին Բեռլինում կայացած հանդիպումը։
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները հանդիպում են խնդրում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի հետ, արտաքին քաղաքական գերատեսչությունում պատրաստ են լսել նրանց: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում դանակով աղմկահարույց հարձակումից հետո բռնկված հակամիգրացիոն բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների։ Տեղի են ունեցել նաև հրկիզումներ և բախումներ, հաղորդում է The Guardian-ը։
Ուկրաինայի նախկին (2010-2014թթ.) վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ արդեն իսկ պետական պարտքը, որը կուտակել է կիևյան ռեժիմը, հնարավոր չէ վճարել ոչ գործնականում, և ոչ էլ զուտ տեսականորեն։
Հայաստանը համակարգված կերպով ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը պատրաստ է խորացնել ռուս-վրացական կապերը փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Իրանի հարավում քսան հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարձակումների ժամանակ ջրամատակարարման օբյեկտների վնասման պատճառով: Այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի ջրմուղ-կոյուղու ընկերության ղեկավար Աբդուլմաջիդ Համզեփուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և բանակցություններ կանցկացնի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նաև կունենա այլ երկկողմ շփումներ։ Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվի Հարավային Կովկասում իրավիճակը։
Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը հայտնել է, որ Յոհաննեսբուրգի շրջաններից մեկում հունիսի 9-ի երեկոյան զանգվածային կրակոցների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք կին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։