Բաժիններ՝

Foreign Affairs. Թուրքիան հեռանում է Ռուսաստանից և վերադառնում տուն՝ ՆԱՏՕ

Անկարան տարիներ շարունակ առանձնահատուկ հարաբերություններ էր կառուցում Մոսկվայի հետ, սակայն այժմ սահմանափակում է տնտեսական համագործակցությունը և կրկին խաղադրույք է կատարում արևմտյան ուղղության վրա։ Այս մասին ազդեցիկ Foreign Affairs պարբերականում հայտարարում է թուրք փորձագետ Գյոնուլ Թոլը։ Նրա խոսքով՝ Թուրքիային արևմտյան ճամբարից պոկելու Ռուսաստանի փորձը ձախողվել է։ Հեղինակն անսահմանորեն ուրախ է դրա համար և կոչ է անում Արևմուտքում առավելագույնս ջերմ ընդունել Թուրքիային ու օգտագործել նրա պոտենցիալը ամերիկյան ծրագրերի իրականացման համար։

Անմիջապես պետք է նկատել, որ Գյոնուլ Թոլը Էրդողանի հետևողական քննադատն է, ով ավանդաբար կողմ է արտահայտվում Արևմուտքի հետ Թուրքիայի սերտ ինտեգրմանը, ինչն էլ, անշուշտ, անդրադառնում է հոդվածի տոնայնության վրա։ Բայց նույնիսկ սա հաշվի առնելով՝ տեքստը հաղորդում է շատ ավելի հետաքրքիր բաներ, քան Ռուսաստանի կողմից ինչ-որ տեղից Թուրքիային «պոկելու» միֆական փորձերն են։

Ռուսաստանը՝ որպես մանևրելու գործիք

Խնդիրն այն է, որ Թուրքիան երբեք չի ձգտել դառնալ ռուսական նախագծի մաս։ Նա ընդամենը օգտագործում էր Ռուսաստանը որպես գործիք՝ սեփական մանևրելու տարածքն ընդլայնելու համար։ Սիրիական ճգնաժամից, 2016 թվականի հեղաշրջման փորձից, Վաշինգտոնի հետ հակամարտություններից և ՆԱՏՕ-ի ներսում առկա տարաձայնություններից հետո Էրդողանը որոշեց, որ ի վիճակի է հավասարակշռել ուժային կենտրոնների միջև՝ օգուտներ քաղելով միանգամից մի քանի ուղղություններից։

  • Մոսկվան նրան տրամադրում էր էներգիա, շուկա, դիվանագիտական հնարավորություններ Սիրիայում և գործողությունների որոշակի ազատություն։
  • Արևմուտքը մնում էր ներդրումների, տեխնոլոգիաների, ֆինանսների և ռազմական կոոպերացիայի գլխավոր աղբյուրը։

Քանի դեռ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները պահպանում էին թեկուզ նվազագույն կանխատեսելիություն, այս կառուցվածքն աշխատում էր։ Հատուկ ռազմական գործողության (Ուկրաինական պատերազմի) մեկնարկից հետո իրավիճակը փոխվեց. Թուրքիան անսպասելիորեն հայտնվեց երկու՝ գնալով ավելի կոշտ հակադրվող համակարգերի մեջտեղում։ Մի կողմից նրա խոշորագույն առևտրային և ներդրումային գործընկերն էր՝ ի դեմս Եվրոպայի, մյուս կողմից՝ Ռուսաստանը, որի հետ համագործակցությունը սկսեց բերել ավելի ու ավելի շատ պատժամիջոցային ծախսեր և ֆինանսական ռիսկեր։ Այս պայմաններում հարցը դարձավ ոչ թե գաղափարախոսական, այլ զուտ գործնական։

Գնաճը, արժութային ճգնաժամը, արևմտյան ներդրումների և տեխնոլոգիաների կարիքը Անկարային ստիպեցին վերագնահատել իր բազմավեկտորության գինը։ Նախկին «բազմաաթոռ» կուրսի շարունակությունը Անկարայի համար չափազանց թանկ է նստում։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ Մոսկվան դարձել է պակաս գրավիչ, այլ այն պատճառով, որ Արևմուտքը մնում է անփոխարինելի թուրքական տնտեսության գործունեության համար։

«Վերադարձ», բայց սեփական պայմաններով

Այդուհանդերձ, Թուրքիան ամենևին չի «վերադառնում ՆԱՏՕ» այն իմաստով, ինչպես դա հասկանում են Բրյուսելում կամ Վաշինգտոնում։ Գլխավոր շահառուն դառնում է ոչ թե Հյուսիսատլանտյան դաշինքը, այլ հենց ինքը՝ Թուրքիան։

Բաշար Ասադի անկումն ուժեղացրեց նրա դիրքերը Սիրիայում։ Ռուսաստանի զբաղվածությունն Ուկրաինայով ընդլայնեց Անկարայի հնարավորությունները Կովկասում և նույնիսկ Սևծովյան ավազանում։ ԵՄ-ում ռազմական ծախսերի աճը նոր պայմանագրերի դռներ է բացում թուրքական ռազմարդյունաբերական համալիրի համար։

Նման դասավորության պարագայում ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության ուժեղացումը թույլ է տալիս Անկարային ստանալ տեխնոլոգիաներ և ռեսուրսներ՝ չհրաժարվելով սեփական արտաքին քաղաքական ինքնուրույնությունից։ Տասը տարի առաջ ձեռնտու էր դաշինքից անկախություն դրսևորել, այսօր ավելի ձեռնտու է հավատարմություն ցուցադրել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930