ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է դադարեցնել Մերձավոր Արևելքի իր առանցքային դաշնակցին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակվում է այն նավերի համար, որոնք անցնում են առանց Իրանի հետ նախնական համաձայնեցման, հայտնում է Mehr-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Կիևին տեղեկատվություն է տրամադրել վերջին մի քանի օրվա ընթացքում Մոսկվայում տեղի ունեցած մի շարք հանդիպումների մասին։
Մոսկվան սադրիչ է համարում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսաստանցիների մասին՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից բազմիցս հերքված շահարկումների ֆոնին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռոստովի մարզում Ozon-ի լոգիստիկ օբյեկտն է հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի հարվածի թիրախում, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Հնդկաստանն ու Հայաստանն ակտիվորեն շարունակում են հնդկական «Պրալայ» (Pralay) տակտիկական՝ կարճ հեռահարությամբ, հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է հնդկական IDRW պաշտպանական պորտալը։
Միացյալ Նահանգներն ուժեղացնում է ճնշումը Մեծ Բրիտանիայի վրա՝ պահանջելով ավելացնել պաշտպանական ծախսերը։ Ըստ տեղեկությունների՝ Պենտագոնի ներկայացուցիչները դիտարկում են Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխության հնարավորությունը՝ որպես ճնշման լծակ։
Չինական ընկերությունները սկսել են զանգվածաբար մշակել փոքր չափի որսորդ-դրոններ, որոնց իրանները տպագրվում են 3D տպիչների միջոցով։ Դրանք կարող են զարգացնել մինչև 300 կմ/ժ և ավելի արագություն, տեսախցիկների, նշանառության համակարգերի և արհեստական բանականության շնորհիվ ինքնուրույն հայտնաբերել և գրոհել թիրախները։
Ըստ տելեգրամյան որոշ ալիքների` Ռուսաստանի իշխանությունները Իրանին հայտնել են, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցը կապված է եղել ԱՄՆ-ի կողմից փոխանցված ուղերձի հետ։ Դրանով Վաշինգտոնը Մոսկվայից պահանջել է ճնշում գործադրել Իրանի վրա՝ Հորմուզի նեղուցի բացմանը հասնելու նպատակով և զգուշացրել, որ հակառակ դեպքում ռուսական գերատեսչություններն ու ընկերությունները կբախվեն պատժամիջոցների։ Սակայն Ռուսաստանը մերժել է այս պահանջը և Իրանին փոխանցել, որ Միացյալ Նահանգների սպառնացած միջոցները որևէ լուրջ հետևանք չեն ունենա Ռուսաստանի համար:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանը, հաղորդում է Pars Today-ը։
Կիևի մարզի Բուչայի շրջանում Ռուսաստանի հարձակումից հետո հրդեհվել են պահեստային տարածքներ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրան հեռախոսազրույց են անցկացրել։
Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան առաջիկա հանդիպումը Բիշքեկում տեղի է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների թերևս ամենախոր ճգնաժամերից մեկի պայմաններում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկիրը բաց է օտարերկրյա արտիստների ելույթների համար, սակայն շեշտել է, որ Ադոլֆ Հիտլերի մասին ռեփեր Կանյե Ուեսթի հայտարարությունները մեծ հարցեր են առաջացնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանը հարկադրված է եղել կրճատել ծախսերն այն բանից հետո, երբ միջոցները սպառվել են, իրացվելիության ապրիլյան ճգնաժամը բացահայտել է Ուկրաինայում պատերազմի աճող ծախսերը։ Այս մասին հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։
Ավստրիայի Լեոբերսդորֆ քաղաքի մերձակայքում հարկադիր աշխատանքի համար նախատեսված երբեմնի նացիստական ընդարձակ համալիրից այսօր մնացել են միայն խոտածածկ տարածքում ցրված մի քանի փլուզվող բետոնե կառույցներ։
Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հրաժեշտի այցելություն է կատարել Սյունիքի մարզ, Կապանում հանդիպում ունեցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Գյումրիում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-1993թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ առաջիկայում Ուկրաինայի և ՌԴ-ի միջև ռազմագերիների խոշոր փոխանակում է սպասվում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Նորվեգական գահին բարձրացող Հաակոնը տարիներ շարունակ չէր կարողանում հաշտվել իր՝ ապագա թագավոր լինելու հանգամանքի հետ․ գրում է Reuters գործակալությունը։
Ռուսաստանը դիվանագիտության մեջ սովոր է «ազնիվ» կամ, այսպես ասած, «տղայական» ձևով հարցեր լուծել։ Այդպես եղավ նաև Անքորիջում, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը «ձեռք սեղմեցին» Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկների շուրջ։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Օգոստոսի սկզբից ի վեր շաքարի գները կտրուկ բարձրացել են 26,5 տոկոսով։
Հայաստանի իշխանությունների առաջ մնում է շատ ավելի բարդ հարց, քան պարզապես արտաքին քաղաքական կողմնորոշման հայտարարությունը։
Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիից ստացել է պաշտոնական նամակ, որն ուղարկվել է միտրոպոլիտի կողմից՝ ի պատասխան Կոնստանտին Զատուլինի «Լազարևյան ակումբի» խորհրդի «Ու՞ր եք գնում» կոչով նամակի։
Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են վարչախմբի պարագլխի՝ օրեցօր թափ առնող ամբողջատիրական նկրտումները, քաղբանտարկյալների նոր ալիքի մոլեգնումը, նախևառաջ՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և մերձավորների կալանավորումը։
Պակիստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Իսհակ Դարն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են անցկացրել։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել է, որ Զինված ուժերում պետք է ամսական առնվազն 30 հազար մարդ զորակոչել, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
2026 թվականի Բարգավաճման ինդեքսում (Legatum Prosperity Index) Հայաստանը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։