Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևի գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վտանգ են ստեղծում Եվրոպայի միջուկային անվտանգության համար։
Meta-ն համաձայնել է 17 միլիարդ դոլար վճարել և երեխաների անվտանգության միջոցառումներ ավելացնել իր Facebook և Instagram հարթակներում՝ սոցիալական ցանցերից դեռահասների կախվածության գործով դատավարությունն ավարտելու և ԱՄՆ նահանգների ներկայացրած հայցերը կարգավորելու համար․ հայտնում է The Washington Times-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ օրվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 39 անօդաչու թռչող սարք։
Կասպից ծովում՝ Ղազախստանի ափերի մոտ, ջրի մակարդակի նվազման հետևանքով նոր կղզի է առաջացել։ Այս մասին հայտնել է ղազախական Caspian Holiday զբոսաշրջային ընկերության հիմնադիր Էրբոլատ Մուխաշովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, հաղորդում է Բելտա-ն՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում կվճարի ՄԱԿ-ի բյուջեին իր չվճարված պարտքի մի մասը։
Այս դատական հայցի ամենամեծ հնարավոր ցնցիչ մասը CNN-ի կողմից՝ Ադրբեջանի և Իսրայելի գաղտնի ներքին փաստաթղթերը դատարանի միջոցով պահանջելու կարողությունն է, որպեսզի բացահայտի, թե ինչ ռազմական համաձայնագրեր են նրանք ստորագրել միմյանց հետ:
Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է խաղաղության և հավասար պայմաններով համագործակցության ձգտման վրա, մինչդեռ էքսպանսիոնիզմը չի կարող որևէ պետության երկարաժամկետ շահերն ապահովել։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ երկրի հինգ նորանշանակ դեսպանների նշանակման արարողության ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։ Ավելի վաղ նույն թեմայով Axios-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ իրեն դա «ընդհանրապես չի անհանգստացնում» և «խնդիր չկա»։
ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը ձերբակալել է Վաշինգտոնի փողոցներով գիլիոտինի նմանությամբ սարք տեղափոխող վարորդին․ գրում է Euronews-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ իր հերթին պատասխանել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարություններին՝ քննադատելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը։
«Չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն, եթե կողմերից մեկը համարում է, որ իր հիմնարար իրավունքները խախտված են: Ադրբեջանցիներն էլ են դա հասկանում, գիտեն, որ Արցախն իրենցը չէ, չեն էլ ուզում ապրել այնտեղ»:
Երգչուհի Բեյոնսեն իր անձնական միջոցներից 1 միլիոն դոլար կնվիրաբերի Կոլումբիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար։
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը կրկին գլխավորել է Ռուսաստանի 20 ամենահարուստ կանանց ցանկը՝ Forbes-ի աղյուսակում զբաղեցնելով առաջին տեղը՝ 5 միլիարդ դոլար կարողությամբ։ Սա հինգերորդ անգամն է, ինչ նա զբաղեցնում է այս հորիզոնականը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անցկացվող COP17 առաջնորդների գագաթնաժողովին։ Այն կանցկացվի հոկտեմբերին Երևանում։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ տեղի ունեցողը և, ընդհանրապես, ստեղծված իրավիճակը չպետք է համեմատել այն իրավիճակի հետ, որը կար 2018 թվականին ընդդիմադիրների շուրջ։
ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռուսական զինված ուժերը շարունակել են խմբային հարվածներ հասցնել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, ծովային նավահանգիստներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերից օգտագործվող նավերին։
Հայաստանի կառավարությունը վտանգավոր պատրանք է մշակում, թե Եվրոպայի հետ մերձեցումն ավտոմատ կերպով կփոխհատուցի ռուսական ուղղությամբ կորուստները:
The Atlantic պարբերականի աղբյուրների համաձայն՝ Կրեմլի համար առանցքային գործոն կդառնա այն, թե արդյոք Ուկրաինան կկարողանա հաղթահարել ձմեռը և շարունակել հարվածները Ռուսաստանի խորքերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացնում է ներգաղթի վերահսկողությունը ոչ միայն ապօրինի միգրանտների, այլև երկիր օրինական հիմքերով մուտք գործող օտարերկրացիների նկատմամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ-ն և Իրանը ներկայումս չեն վարում բանակցություններ պատերազմի դադարեցման շուրջ, քանի որ Վաշինգտոնը կենտրոնացել է Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացման վրա, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Ղազախստանի նախագահը նշել է, որ կառավարությանը հանձնարարվել է արագացնել 16 տարեկանից փոքր օգտատերերի համար սոցիալական ցանցերում գրանցումն արգելող օրինագծի վրա աշխատանքները և զբաղվել բովանդակության զտման հարցով։ Համապատասխան օրինագիծը Ղազախստանի խորհրդարան էր ներկայացվել հունիսին։
Նեպալի ազգային աղետների ռիսկի նվազեցման և կառավարման վարչությունը հայտնել է, որ անհետ կորած է ավելի քան 910 մարդ, այդ թվում՝ 517 օտարերկրյա քաղաքացի, Նեպալի բանակի 44 անդամ և 28 ոստիկան։
Նա շեշտել է, որ նման քաղաքականությունը կարող է ստեղծել վտանգ, որ հակամարտությունը կտեղափոխվի բոլորովին նոր մակարդակ։
Հանդիպմանը քննարկվել են համայնքների զարգացման, տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում ընթացիկ համագործակցությունն ու հետագա անելիքները։
Իրանը շարունակում է նավթ վաճառել՝ չնայած ԱՄՆ-ի ծովային շրջափակմանը. Մոհսեն Փաքնեժադ
Նախարարը հավելել է, որ սա կարևոր ներդրում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության գործում և ապացույց այն բանի, որ «դաշնակիցների համերաշխությունը վերածվում է իրական գործողությունների»։
Բացի այդ, կողմերն ընդգծել են դիվանագիտական ջանքերի շարունակման կարևորությունը՝ լարվածության թուլացման և երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման համար։