Axios-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է մինչև ձմեռ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դեէսկալացիայի հնարավորությունը և ավելի լայն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։
«Օգոստոսի 27-ին ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով՝ հետագայում արտահանման ծավալների ընդլայնման հնարավորությամբ։
ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ՄԱՍԻՆ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի պատերազմի համար հենակետի։ Հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Ամերիկացի բանակցողները Կիևում ֆրանսիական կողմին հայտնել են, որ Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններից հետո Մոսկվան կարող է նոր պատրաստակամություն ցուցաբերել բանակցությունների վերսկսման հարցում։ Ինչպես հաղորդում է Le Monde-ն, այս մասին լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում «էական առաջընթացի», այդ թվում՝ նոր եռակողմ բանակցությունների անցկացման ուղղությամբ առաջխաղացման մասին։ Ուիթքոֆն այս մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը զգուշացրել է, որ առաջադեմ արհեստական բանականությունը կարող է «գոյաբանական վտանգ ներկայացնել մարդկության համար»՝ կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել տեխնոլոգիան ավելի անվտանգ դարձնելու համար․ հայտնում է Euronews-ը։
Սեպտեմբերի 7-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:
Ռուսաստանը համագործակցության զգալի ներուժ ունի Իրանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ։ Այս մասին Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
Ուկրաինան կարող է ստիպված լինել կրճատել ոչ ռազմական ծախսերը, եթե չկարողանա դաշնակիցներից լրացուցիչ ֆինանսավորում ստանալ։ Այս մասին Euronews-ին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
Հայաստանն ավելի վստահ է խոսում նոր տեխնոլոգիական դարաշրջանի մասին։ Արհեստական բանականությունը, բարձր արտադրողականությամբ հաշվարկները, տվյալների կենտրոնները, հազարավոր ժամանակակից GPU-ները և ներդրումները նոր թվային ենթակառուցվածքներում պետք է երկիրը դարձնեն տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական հաբերից մեկը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է քարտեզ, որտեղ Մեքսիկան, Կանադան, Գրենլանդիան և այլ տարածքներ պատկերված են որպես ԱՄՆ-ի մաս։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է The Wall Street Journal-ի հրապարակումը՝ «Իրանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել պատերազմը» վերնագրով։
ԵԱՏՄ երկրների կողմից կստեղծվի պահեստների միասնական հարթակ։
Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է ադրբեջանա-թուրքական համատեղ արտադրական ձենարկություն և տեղում ծանոթացել «SALVO» և «KAYRA» ռազմածովային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներքին արտադրության մեկնարկին, փոխանցում է Ermenihaber.am։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկիրը բախվել է «կուսակցական համակարգում տեկտոնական տեղաշարժի» Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակից հետո, և որ երկրի իշխանություններն այլևս չեն կարող հետևել գոյություն ունեցող օրակարգին։
Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության գործունեության համաձայնությունը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երթևեկությունը երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամրջով: Արարողությանը տեսակապի միջոցով մասնակցել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հյուսիսային Կորեայի կառավարության ղեկավար Պակ Տհե Սոնը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Եվրամիության լիակատար համերաշխությունը Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին։
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանրակացարանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ հայտնում է Euronews-ը։
«Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ մեկի հետ պայմանավորվում ենք, դա տեղի է ունենում պրագմատիզմի հիման վրա։ Առանց շահերի հավասարակշռության մենք որևէ համաձայնության չենք գնում»,- ասել է Լավրովը։
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակը դեռևս վաղ է համարում նշել կոնկրետ ժամկետ, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միության երկրներ։
Ուկրաինական հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը կհայտարարվեն առաջիկա շաբաթներին, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղի ունեցած ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակից հետո, նրա համանախագահ Ալիս Վայդելը հայտարարել է, որ Ֆրիդրիխ Մերցի օրերը որպես Գերմանիայի կանցլեր հաշված են։
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն ընդլայնում է իր արևելյան ափի երկայնքով նավահանգիստների կարողությունները, ինչպես նաև զարգացնում է խողովակաշարերը, երկաթուղային ցանցը և այլընտրանքային միջանցքների առևտրային ուղիները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների բանակցությունները Մոսկվայում և Կիևում քայլ են խաղաղության ուղղությամբ:
Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի Քֆար Ռումման գյուղաքաղաքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության վերաբերյալ էական և արդյունավետ երկխոսության համար բարենպաստ պայմաններ դեռևս չեն ստեղծվել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։