Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Կ.-ի տեղափոխումը Երևան:
Իրանի ռազմածովային ուժերը հզոր ներկայություն ունեն Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցի մյուս նեղուցներում և կպաշտպանեն դրանք ցանկացած հնարավոր հարձակումից:
«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ չի կարելի այդպես վարվել, չի կարելի ամեն ինչ անել նրան ցավ պատճառելու համար՝ նրա ընտանիք մտնելու և անգամ կենդանիների միջոցով վրեժ լուծելու ձևով։ Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Հայաստանում, ըստ էության, նույն ռեժիմն է։ Սրանք կարծում են, թե հավերժ կլինեն իշխանության»։
Ռուսական բանակը հարվածել է Կրիվոյ Ռոգի խոշորագույն առևտրի կենտրոնին, հայտարարել է քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։ Խոսքը «Սոլնեչնայա Գալերեյա» առևտրի կենտրոնի մասին է։ Հարվածից հետո այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։
GSMArena-ի հարցումը ցույց է տվել, որ կոճակներով դասական բջջայիններն ամենևին էլ չեն անցել անցյալին: Մարդկանց մի մասը շարունակում է դրանցից օգտվել ամեն օր, իսկ ավելի շատերը դիտարկում են նման սարքերին վերադառնալու հնարավորությունը:
«Իսրայելի վարչապետի գրասենյակի լկտի և զառանցանք հիշեցնող հայտարարությունները, որոնք ուղղված են մեր նախագահի դեմ, զուրկ են թե՛ պատմական փաստերից, թե՛ քաղաքական լրջությունից, և ևս մեկ վկայությունն են այն հուսահատության, որը պատել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափող վարչակազմին»։
«Այժմ նա ձգտում է Իսրայելի դեմ իր ագրեսիան տարածել նաև Սիրիայի վրա։ Իսրայելը դա թույլ չի տա։ Էրդողանի՝ Մերձավոր Արևելքում միակ իրական ժողովրդավարություն հանդիսացող Իսրայելի ղեկավարներին և զինվորներին ահաբեկելու ողբալի փորձը որևէ արդյունք չի տա»։
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Էգեյան ծովին վերաբերող Թուրքիայի առարկություններին, Անկարայի պնդումները որակել է «անհիմն և անընդունելի»։ Ըստ հունական կողմի՝ Թուրքիայի դիրքորոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից և հանդիսանում է վերջինիս «ռևիզիոնիստական» պնդումների հերթական կրկնությունը, որոնք լիովին մերժվում են։
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2026 թվականի սեպտեմբերի 21-25-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Սանյա)՝ ՄԱԿ-ի Գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային կոմիտեի 15-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Ճապոնիայում օգոստոսի 21-ին մահվան դատավճիռ է ի կատար ածվել։ Այս մասին հաղորդում է է ՏԱՍՍ գործակալությունը։
Եվրոպական բորսայում գազի գինը մարտի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի համար․ գրում է ՏԱՍՍ-ը՝ Լոնդոնի ICE բորսայի տվյալներին հղումով։
Առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների պատճառով հրշեջ ծառայությունը գտնվում է բարձր օպերատիվ պատրաստվածության վիճակում, ընդգծել է մամուլի քարտուղարը:
Պաշտոնյան հավելել է, որ Լեհաստանի ուժային կառույցներն արդեն այդ նպատակների համար ունեն «պահեստներ, ամրաշինություններ և ամրություններ»
Համաճարակն ընդլայնվում է սրընթաց կերպով։ Այն այսօրվա դրությամբ ընդգրկում է Ֆրանսիայից ավելի մեծ տարածք։
Չինաստանի և ԱՄԷ–ի ռազմաօդային ուժերը Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում կանցկացնեն «Բազեի վահան 2026» համատեղ ավիացիոն զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, որը մասնակցում էր Իրանի դեմ գործողությանը, վերադառնում է Կալիֆոռնիայում Սան Դիեգոյի ռազմակայան: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրի։
Ղալիբաֆը կոչ է արել Թեհրանի և Բաղդադի միջև ավելի ուժեղ տնտեսական կապեր հաստատել։
Լին Ցզյանը նաև ընդգծել է, որ էսկալացիան «չի համապատասխանում կողմերից որևէ մեկի շահերին»։
Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի նոր ալիք է․ բենզինի գները բարձրանում են, բենզալցակայաններում հերթեր են, նույնիսկ շարժիչի յուղի պակաս կա․ հայտնում է meduza.io-ն։
Վաշինգտոնի նոր պատժամիջոցները Հավանայի նկատմամբ նպատակ ունեն վնաս հասցնելու Կուբայի տնտեսությանը և խանգարելու Կուբայի կառավարությանը հիմնական ծառայություններ տրամադրել բնակչությանը: Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։
ԱՄՆ Պետդեպարտամենտն օգոստոսի 6-ին հայտարարություն է տարածել, ինչը լարվածություն է առաջացրել Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան համատեղ հայտարարության մեջ դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափի ռազմավարական կարևոր մասում 1234 տան կառուցման մրցույթներ հայտարարելու ծրագրերը՝ որոշումը որակելով «անընդունելի»։ Համատեղ հայտարարությունը տարածել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը սոցցանցում կատարած գրառմամբ քննադատել է Իսրայելի՝ Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու քաղաքականությունը:
Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված նոր առաջարկները, այսօր հայտարարել է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը՝ ընդգծելով, սակայն, որ ցանկացած առաջարկ պետք է համապատասխանի նախագահ Պուտինի կողմից սահմանված նպատակներին և արտացոլի «տեղում առկա իրականությունը»։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունից և Ֆինլանդիայում Բելառուսի դեսպանատնից հարցի շուրջ Reuters-ին առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:
Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերվա ընթացքում վնասել են Մոլդովայի հետ սահմանային անցակետը՝ Ուկրաինայի հարավային Օդեսայի շրջանում, այսօր հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։
«Ադրբեջանն արժեքավոր գործընկեր է թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության ոլորտներում, և այս համագործակցությունը երբեք այսքան ուժեղ չի եղել»․ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։
Սպիտակ տունը հուլիսի կեսերին հրաժարվել է ընդունել մեղքը Իրանում դպրոցին հասցված հարվածի համար՝ հայտարարելով, թե ԱՄՆ-ն երբեք հարվածներ չի հասցնում երեխաներին։
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ի դաշնակից մերձավորարևելյան որոշ երկրներ «կիսաչեզոք» դիրք էին զբաղեցրել Իրանի դեմ հակամարտության ընթացքում։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պետք է ծրագրեր մշակի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու համար։