Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի և ներկայանա Բաքվի հետ բանակցություններին. Էդմոն Մարուքյան
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը չի ուշացրել Անվտանգության խորհրդի նիստին դիմելը, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ Հաագայի դատարանի որոշումներին պետք է նախորդեին որոշակի դիվանագիտական աշխատանքներ։
Յուրաքանչյուր ազգության մեջ կան հայամետ և հակահայ անհատներ․ հրեաները ևս բացառություն չեն: Կան հրեաներ, որոնք աջակցում են մեզ, և նրանք, ովքեր դեմ են մեզ: Մենք չպետք է բոլորին ընդհանրացնենք և մի արշինով չափենք։ Հայերը չպետք է յուրաքանչյուր հրեայի վերաբերվեն որպես հակառակորդի միայն այն պատճառով, որ Իսրայելի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և միլիարդավոր դոլարների զենք վաճառում Ադրբեջանին։
Դեռ շանս կա փրկվելու։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնեն բոլորը՝ ազգային գործիչներից մինչև բլոգերներ։
Չեխիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էգեմեն Բաղըշն արձագանքել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը Պրահայում տեղադրելու դիմումի մերժմանը:
ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է:
Լոս Անջելեսում հայերը բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ-ում Ֆրանսիայի և Չինաստանի գլխավոր հյուպատոսությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հյուպատոսի տան մոտ։ Ցուցարարները պահանջում են քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանությունը կանխելու համար։
Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում 48 ժամվա մեջ գրանցվեց նաև երկրորդ մահվան դեպքը, այս անգամ արդեն վառելիքի բացակայության պատճառով հղի կնոջը ժամանակին հիվանդանոց չհասցնելու հետևանքով»։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի հուլիսին, հունիս ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնը պակասել է 4,7 լարիով։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Թուրքիայի ամենաթանկ քաղաքները։ Հրապարակված ցանկի կազմման համար կարևոր գործոն է դիտվել բնակարանների վաճառքի և վարձակալության գների բարձրացումը։
Արցախի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ նպաստն է բերել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանացմանը։ Նա դրել է այդ գործընթացի իրավական հիմքը, Ալիևը հիմա՝ Արցախը սովամահության մատնելով, իրականացնում է Արցախի ադրբեջանացման «տեխնիկական» գործողությունները։ Այդ տեսանկյունից, իրականում Նիկոլ Փաշինյանը զբաղված է Ալիևի համար ժամանակը երկարաձգելով, որին ծառայում են, օրինակ, Հրազդան մարզադաշտը՝ Երևանում, և ՄԱԿ կենտրոնակայանը՝ Նյու Յորքում։
Թուրքիան 2008-ից ի վեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն է դարձրել աֆրիկյան երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը:
Իշխանությունները շատ են հպարտանում զբոսաշրջային հոսքերի այս աճերով, բայց մոռանում են, որ սա ո՛չ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների ավելացման, և ո՛չ էլ գրավչության բարձրացման արդյունք է։ Առավել ևս՝ անվտանգային այն միջավայրում, որը առկա է մեր երկրի շուրջ։ Դրանք հիմնականում հանգամանքների բերումով հարկադրված այցեր են, երբեմն՝ խիստ բևեռացված։ Երբ վերանան վերջին շրջանում ի հայտ եկած գործոնները, դրանք նույնքան կտրուկ կփոխեն ուղղությունները։
Օգոստոսի 14-ին Գերմանիայի լրագրողների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ լրագրողների համար Թուրքիան ապահով երկիր չէ:
Վերջին ժամանակները Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, նա ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման բան է ասում։ 2020 թվականից դաժան ժամանակներ էինք ապրում, դրանից հետո արցախահայության համար ավելի ծանր ժամանակաշրջան եկավ։ Նրա մի խոսքից հետո Ադրբեջանն առիթավորվեց, բա դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ստորագրի խաղաղության փաստաթուղթ կոչվածը, արդեն ամբողջ արցախահայությանը մտցնելու է Ադրբեջանի օրինավոր դաշտ, դե պատկերացրեք՝ արդեն ինչ կարող է կատարվել արցախահայության նկատմամբ՝ կիրականացվի ցեղասպանություն։
Թուրք երկրաբան, ինժեներ, պրոֆեսոր Օսման Բեքթաշը հայտարարել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Փազարջըքի և Էլբիսթանի շրջաններում տեղի ունեցած երկրաշարժների հետևանքով երկրի ընդերք ուղարկված էներգիան շարունակում է տարածվել, և Մարաշում երկրաշարժի հավանականությունը մեծ է։
20-օրից ավելի է, Հայաստանից Արցախին տրամադրված հումանիտար բեռը շարունակում է մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի վարչական տարածքում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի այն մտնի Արցախ։
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հաստատել է, որ իրենց դիտորդների պարեկության ժամանակ սահմանին կրակոցներ են արձակվել։ Այս մասին գրառում է արվել Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում Twitter) էջում։
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ արևելյան հատվածում գտնվող Հաթայ նահանգի Հասսայի շրջանում օգոստոսի 14-ին գրանցվել է ամենից բարձր օդի ջերմաստիճանը՝ ցերեկային ժամերին հասնելով 50°C-ի:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը թվիթերյան միկրոբլոգից հեռացրել է իր նախորդ գրառումը և հաստատել, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կրակելու միջադեպի։
Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:
Տաջիկստանը պաշտոնական հարցումներ չի ստացել Իրանից՝ Շահ Չերաղի դամբարանում Տաջիկստանի քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած ահաբեկչության հարցով, բայց պատրաստ է համագործակցության։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդինը՝ հավելելով, որ միջադեպը չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա։
Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում նրա ենթադրյալ խարդախությունների պատճառով:
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը ցավալի եւ անընդունելի է համարում, որ, չնայած Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ առկա քաղաքական, միջազգային եւ իրավական համաձայնությանը, Ադրբեջանի կողմից դա չի հարգվում։
Նախիջևանից բռնագաղթած հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող կեղծ թեզին, թե Նախիջևանը իբր շրջափակված է Հայաստանի կողմից։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորները վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում մեծ քանակությամբ ոսկյա զարդերի ներկրման փորձ են կանխել:
Թուրքիայի Մալաթիա նահանգում շոգ եղանակի պատճառով նորից հրդեհներ են մոլեգնում: Մասնավորապես այս անգամ հրդեհը գրանցվել է Մալաթիայի Հեքիմհան շրջանում: Հրդեհը հիմնականում ընդգրկել է տեղի պտղատու այգիների հատվածը: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով հրժեջ ծառայության աշխատակիցներ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից առեւանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյան։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հրապարակմանը, թե, Հայաստանը իբր շարունակում է «ականապատման տեռորը»։