Իմ պատկերացմամբ՝ մի քանի բան կա, որ պետք է անել։ Առաջինը՝ միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ ներկայացվի Ադրբեջանին, ընդ որում՝ ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես զարմացած եմ, թե ինչպես են Ադրբեջանում գործող միջազգային ընկերությունների աշխատակիցներն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, հանգիստ աշխատում են, հարկեր են վճարում և լրացուցիչ եկամուտ ապահովում Ադրբեջանի համար, որպեսզի նա էլ ավելի ուժեղ ճնշում գործադրի մեզ վրա։
«Հիմա գնդակը կրկին մեր դաշտում է։ Մենք պետք է հավաքենք մեր ուժերն ու հստակ պատասխան տանք այսպես կոչված միջազգային հանրությանը։ Առաջին հերթին պետք է գրողի ծոցն ուղարկել դավաճանների այս իշխանությունը։ Այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում մենք իսկապես կկորղնենք Արցախը, իսկ հետո նաև Հայաստանի Հանրապետությունը»։
Իսկ երբ չի ուզում՝ լայն աուդիտորիային կերակրում է Ռաջ Կապուրի «Վիծիկ դանայով», ինչպես տեղի ունեցավ երեկ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«ՀՀ-ն շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին», «միջազգային հանրության կողմից կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը», «առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը», և այլն. Արցախի հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստն ամփոփելով՝ ահա այս և այլ հայտարարություններով այսօր Կառավարության նիստը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե 8 ամիս շրջափակումից հետո, բացի արձանագրումներից, ի՞նչ դինամիկա պետք է սպասել շրջափակված Արցախի հարցով:
Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի ինտերնետ կա մի բան էլ ասեմ. Նիկոլին ու Ալիևին չի հաջողվելու Արցախը խցկել ադրբեջանի կազմ, որովհետև եթե սկսվի կենաց-մահու պայքար՝ հայերը էլ ոչնչի առջև կանգ չեն առնելու և այսքան զրկանքների ու հազարավոր զոհերի վրեժը լուծելու են թշնամուց։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանից մեկնել է Էր Ռիադ։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի մասին, նկատեց՝ ցանկալի է, որ այս նիստին հետևի հատուկ բանաձևի ընդունում, պարտադիր բանաձևի։
Տեղացիների հաղորդմամբ` Բաթումիում սկուտերը վրաերթի է ենթարկել ծովում լողացող տղամարդուն։ Ականատեսների վկայությամբ՝ նրան ծովից դուրս են բերել անգիտակից վիճակում, գլուխը վնասված։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
The Telegraph բրիտանական հայտնի պարբերականը լայնածավալ հոդված է հրապարակել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին։ Հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Կարծես, համակենտրոնացման ճամբար լինի․ մոռացված ճգնաժամը Եվրոպայի շեմին»։
Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:
Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, իր ներկայացուցիչն էլ գնում է այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վերահաստատելու ու դրանից հետո ի՞նչ սպասում, ի՞նչ ակնկալիք:
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Ըստ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում արձանագրվեց՝
Օգոստոսի 16-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Եվրամիությունը մեծ մտահոգությամբ է հետևում բավականին լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 16-ին մասնակցել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։
Խաղաղության համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը լինել ճկուն, գնան փոխզիջումների և ստեղծագործաբար մտածեն։
ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ Միշել Խավիեր Բիանգը մտահոգություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության հասնելու համար:
Մոսկվան ամեն ջանք գործադրում է, որպեսզի աջակցի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։
Շվեյցարիան անհրաժեշտ է համարում գտնել հրատապ լուծում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կանխելու համար։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարեց Ճապոնիայի ներկայացուցիչը:
Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծեց՝ ամբողջական շրջափակման ութ ամիսները Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի են հանգեցրել։
Բրազիլիան մտահոգված է այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը Լեռնային Ղարաբաղում։
Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։
Թուրքիայի հյուսիսում՝ Սև ծովի ափին գտնվող Սինոփ նահանգի որոշ լողափերում, մուտքի արգելանք է կիրառվել: