Իսրայելի զինվորականները կոչ են արել տարհանել Իրանի երկու քաղաքների բնակիչներին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) կոչ է արել Իրանի Արաք և Խոնդաբ քաղաքների բնակիչներին տարհանել դրանց ուղղությամբ պլանավորված հարվածների պատճառով: Այդ մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով ԻՊԲ-ի օգտահաշվում պարսկերեն լեզվով հրապարակմանը։

ԻՊԲ-ն հայտնել է, որ այս շրջանում աշխատում է իրանական ռազմական ենթակառուցվածքների դեմ։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ մի շարք հարվածներ են հասցնում Թեհրանում և Իրանի ևս մի քանի շրջաններում գտնվող օբյեկտներին։

Իրենց հերթին իրանական լրատվամիջոցները հաղորդել են Թեհրանում ՀՕՊ համակարգերի աշխատելու մասին։Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ թիրախավորվել է Արաքի ծանր ջրով աշխատող ռեակտորը, ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա:

Միջուկային օբյեկտի անձնակազմը նախապես տարհանվել է: Արաք քաղաքում է գտնվում IR-40 ծանր ջրային միջուկային ռեակտորը, որի շինարարությունն սկսվել է 2000-ականների սկզբին։

Ռեակտորը կարող է արտադրել պլուտոնիում, որը պիտանի է միջուկային զենքի ստեղծման համար։ Գործարանում, որը ռեակտորն ապահովում է ծանր ջրով, նաև արտադրում են տարբեր արտադրանքներ՝ օգտագործելով դեյտերիում և թթվածին-18 կայուն իզոտոպը՝ 97% մաքրությամբ (օգտագործվում է բժշկական և գիտական ​​նպատակներով):

Տեսանյութեր

Լրահոս