Ալիևը ժամանել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին ժամանել է Թուրքիա, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նախօրեին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ասել էր, որ այցի ընթացքում երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացումը, որը 2023 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Քահրամանմարաշում կառուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Ալթունը նշել էր, որ այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային ներկա գործընթացների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30