
Այդ մասին նույնիսկ մտածել չեմ ցանկանում. Զախարովան՝ Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին
«Այդ մասին նույնիսկ մտածել չեմ ցանկանում»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրան-Իսրայել պատերազմական գործողությունների ֆոնին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք բացելու Ադրբեջանի հնարավորությանն ու ՌԴ հնարավոր քայլերին։
Նա ասաց, որ իրեն շատ դուր է եկել օրերս ՌԴ նախագահի օրինակելի պատասխանը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։
«Ես ինձ թույլ կտամ գրագողություն անել. «Ես նույնիսկ չեմ ուզում մտածել այդ մասին»»,- ասաց Զախարովան՝ շարունակելով, որ ՌԴ ջանքերն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը։
«Մենք համապատասխան աշխատանքներ ենք տանում Հայաստանի ու Ադրբեջանի հետ այս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք ունենք մեխանիզմներ, համապատասխան աշխատանքային խմբեր, և համապատասխան մակարդակի մասնագետներ լուծում են այս բոլոր հարցերը։
Ուստի ես նույնիսկ չեմ ուզում մտածել կամ քննարկել դա։ Ադրբեջանը և Հայաստանը մեզ համար թանկ են՝ որպես երկրներ և ժողովուրդներ, որոնց հետ մենք դարեր շարունակ հարաբերություններ ենք ունեցել, որոնց հետ մենք սերտ կապեր ունենք»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։