Թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը․ Գլխավոր թիրախներից մեկը Հայաստանն է․ Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ընդգծում է՝ թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում է։

Թեև պաշտոնական առիթը 2023 թ. երկրաշարժից տուժածների համար ադրբեջանական ֆինանսներով բնակելի թաղամասի բացումն է, սակայն կողմերը քննարկելու են Հարավային Կովկասում ստեղծված պայթունավտանգ իրադրությունը:

Բնականաբար, թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը: Այդ առումով գլխավոր թիրախներից մեկը Հայաստանն է` ոչ թե խաղաղության, այլ ճնշման մեծացման համար:

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը, երբ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը կներկայանա Էրդողանին՝ Ստամբուլում»,- սոցցանցի իր էջում գրել է Վարուժան Գեղամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30