Անհրաժեշտ է անհապաղ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը. Դավութօղլու

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ցավակցություն է հայտնել շփման գծում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքներին ու մերձավորներին:

Դավութօղլուն Իրաքի Թուրքմենական ճակատի առաջնորդ Էրշադ Սալիհիի հետ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրել է ադրբեջանցի 9 զինծառայողի զոհվելու մասին. «9 ադրբեջանցի զինվորի մահվան ցավը մնում է մեր սրտերում»: Դավութօղլուն ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Նա հավելել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և նրան հայտնել, որ նման միջադեպերի պատճառն այն է, որ ցայժմ չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը: Դավութօղլուի խոսքերով` Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031