Նոր հարձակում՝ Մովսեսի եւ Այգեպարի ուղղությամբ. armtimes.com
armtimes.com-ի փոխանցմամբ` այսօր երեկոյան ադրբեջանական զորքերը ինտենսիվ կերպով Ղազախի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերից սկսել են գնդակոծել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերը՝ մասնավորապես՝ Մովսեսն ու Այգեպարը:
Այգեպարի վրա ադրբեջանցիները կրկին կախում են լուսատու հրթիռներ, եւ ուղիղ նշանառությամբ կրակում բնակելի տների վրա: Բնակիչները պատսպարվել են նկուղներում, այլ՝ համեմատաբար ապահով վայրերում: Մովսեսի բնակիչները մեր թղթակցին հայտնել են, որ մեր զորքերի պաշտպանական դիրքերի նկատմամբ հակառակորդը սկսել է կիրառել նռնականետեր: Իրավիճակը ծայրահեղ լարված է. հակառակորդի առաջխաղացման մասին որեւէ տեղեկատվություն, սակայն, այս պահի դրությամբ չկա: Մեր տեղեկություններով ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները քիչ առաջ սկսել են ձեռնարկել հակագործողություններ:
Այգեպար գյուղում լսելի են պայթյուններ. առայժմ հայտնի չէ, թե դրանք լուսատու հրթիռների՞ պայթյուններ են, թե օգտագործվում են այլ զինատեսակներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: