
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, որը դրա նախորդ օրն առաջարկել էր Վրաստանի վարչապետը: Կառավարության նոր կազմը հավանության է արժանացրել 89 պատգամավոր: Խորհրդարանական ընդդիմությունը նիստերի դահլիճը նախապես լքել է:
Վրաստանի կառավարության նոր կազմն ունի հետևյալ տեսքը. պատիժների իրագործման նախարար` Գեորգի Մհեբրիշվիլի, տարածքային զարգացման նախարար` Դավիթ Շավլիաշվիլի, սփյուռքի հարցերով պետնախարար` Գելա Դումբաձե, մշակույթի ու հուշարձանների պահպանման նախարար` Միխայիլ Գեորգաձե, փախստականների հարցերով նախարար` Սոզար Սուբարի, շրջակա միջավայրի պահպանման նախարար` Էլգուջա Խոկրիշվիլի, արդարադատության նախարար` Տեյա Ծուլուկիան, պաշտպանության նախարար` Իրակլի Ալասանիա, կրթության նախարար` Թամար Սանիկիձե, ներքին գործերի նախարար` Ալեքսանդր Չիկաիձե, էկոնոմիկայի նախարար` Գեորգի Կվիրիկաշվիլի, հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար` Պաատա Զաքարեիշվիլի, արտգործնախարար` Մայա Փանջիկիձե, ֆինանսների նախարար` Նոդար Խադուրի, եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար` Ալեքսի Պետրիաշվիլի, սպորտի ու երիտասարդության հարցերվ նախարար` Լևան Ղիփիանի: