Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Լեյլա Յունուսի կալանավորման կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի կալանավորման կապակցությամբ:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ Լեյլա Յունուսին կալանավորելը վերջին հաստատումն է նրա, որ Ադրբեջանում աճում է քաղաքացիական հասարակության վրա ճնշումները:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարել, որ Ադրբեջանի իշխանություններն Լեյլա Յունուսի համար մեկուսարանում ապահովեն անհրաժեշտ պայմաններ և մտահոգվեն նրա առողջական վիճակով: Բացի այդ, Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվել ապահովել արդար արդարադատություն:

Իրավապաշտպանը մեղադրվում է ՔՕ-ի միանգամից մի քանի հոդվածով` 274-րդ (պետական դավաճանություն), 213-րդ (հարկերից խուսափում), 192-րդ (ապօրինի ձեռնարկատիրություն), 320-րդ (փաստաթղթերի կեղծում), 178-րդ (խոշոր չափի մեքենայություններ):

Սրանից առաջ դատարանը վճռել է երեք ամիս նախնական կալանքի տակ առնել Յունուսին: Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա Յունուսին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:

Տեսանյութեր

Լրահոս