Եգիպտոսի ԱԳՆ-ը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոասի ԱԳՆ-ը դատապարտել է Թուրքիայի իշխանություններին` կապված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում Կահիրեի ունեցած միջնորդական դերակատարությունը կտրուկ քննադատելու հետ:

Եգիպտոսի ԱԳՆ-ը Թուրքիային զգուշացրել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի ղեկավարությունը հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ, որը նախատեսում է հակամարտող կողմերի միջև հրադադար ու հետագա բանակցություններ:

Իսրայելն ընդունել էր հրադադարի մասին առաջարկը, սակայն ՀԱՄԱՍ շարժումը երկար քննարկումներից հետո մերժել էր այդ պլանը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հունիսի 18-ին կտրականապես քննադատել էր Եգիպտոսի ղեկավարությանը ` երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին անվանելով «տիրան» և հայտարարելով, որ անկարելի է հրադադարի մասին բանակցություններում Կահիրեի վրա հենվելը:

Եգիպտոսի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում նշված է, որ Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմակատարը շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ է կանչվել Եգիպտոսի ԱԳՆ: Նրան հայտարարել են, որ Էրդողանի հայտարարությունները վրոդվեցուցիչ են և թելադրված են գաղափարական նեղ շահերով, որոնք Թուրքիայի վարչապետին կապում են «Մուսուլման եղբայրների» հետ:

Եգիպտոսի ԱԳՆ-ը զգուշացրել է բացասական հնարավոր հետևանքների մասին, որոնք իրենցից ենթադրում են Թուրքիայի նման հայտարարությունները:

Տեսանյութեր

Լրահոս