
Իսլամական զարգացման բանկն Իրանին հատկացնելու է գրեթե 3 միլիարդ եվրո

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական զարգացման բանկն (ԻԶԲ) Իրանին հատկացնելու է 2 միլիարդ և 920 միլիոն եվրո՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Գյուլիստան նահանգում ջրային նախագծի իրագործման համար:
Նախագծի իրագործումը մեկնարկելու է Իրանի էներգետիկայի նախարարության հաստատումից հետո: Այս մասին հայտարարել է Գյուլիստան նահանգի Ջրային կամպանիայի տնօրեն Իրաժ Հեյդարիանը:
Նրա խոսքերով՝ նախագիծն իրենում ներառում է Negarestan ամբարտակի կառուցման ավարտ և նոր ջրանցքների ստեղծում՝ ջրամբարից գյուղատնտեսական նպատակներով ջուր փոխադրելու համար:
Ավելի վաղ ԻԶԲ-ը նախագծի իրագործման համար արդեն իսկ Իրանին հատկացրել է ավելի քան 3 միլիարդ եվրո: Այդ գումարի 70 տոկոսը ծախսվել է ամբարտակների կառուցման և ջրային այլ նախագծերի վրա: